Մադրիդում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի խորհրդականը

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Մադրիդում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական Անդրեյ Պորտնովը։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները, փոխանցում է Sky news-ը։

Հաղորդվում է, որ չորեքշաբթի առավոտյան Իսպանիայի մայրաքաղաքի Պոսուելո շրջանում գտնվող ամերիկյան դպրոցի դարպասների մոտ անհայտ անձը (կամ զինված անձինք) սպանել է Ուկրաինայի նախկին քաղաքական գործիչ Անդրեյ Պորտնովին։ Ոստիկանությունը հաղորդումը ստացել է տեղական ժամանակով 7:15-ին և շտապել դեպքի վայր։

Ենթադրվում է, որ Պորտնովն իր երեխաներին դպրոց էր տանում։

2011 թվականին Անդրեյ Պորտնովը նշանակվել է Ուկրաինայի  նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական, իսկ Մայդանի բողոքի ցույցերի ժամանակ նրա հետ միասին եղել է քաղաքական ճգնաժամը լուծելու աշխատանքային խմբի անդամ։

2014 թվականին Յանուկովիչի փախուստից հետո Պորտնովը նույնպես լքել է Ուկրաինան։ Սկզբում մեկնել է Մոսկվա, ապա՝ Վիեննա։ Նա Ուկրաինա է վերադարձել ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությունից մեկ օր առաջ։

2018 թվականի օգոստոսի 27-ից հոկտեմբերի 5-ը Պորտնովը ղեկավարել է ռուսամետ NewsOne հեռուստաալիքը, նա Ուկրաինայում է եղել մինչև 2022 թվականի հունիսը։ Հունիսի 3-ին նա Անդրկարպատյան շրջանի անցակետով մեկնել է Վիեննա։ 2021 թվականի դեկտեմբերից նա ԱՄՆ պատժամիջոցների տակ էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի