Իրանում մահապատժի է ենթարկվել Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած տղամարդը

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Այսօր առավոտյան Թեհրանում ի կատար է ածվել մահապատժի դատավճիռը Յասին Հուսեյնզադեի նկատմամբ, որը հարձակում էր իրականացրել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Այս մասին հայտնել է Իրանի դատական ​​համակարգը, որին վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին զինված հարձակում էր իրականացվել Իրանի Ադրբեջանի դեսպանատան վրա։ Ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել էր անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրհան Ասկերովին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել էին դեսպանատան անվտանգության երկու աշխատակից՝ Վասիֆ Տագիևը և Մահիր Իմանովը։

Հաղորդվել էր, որ հարձակվողը մտել է դեսպանատուն իր երկու անչափահաս երեխաների հետ՝ հավելելով, որ «նախնական քննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթն անձնական և ընտանեկան խնդիրներն են»։ Հարձակվողը պատմել էր, թե որևէ պատասխան չի ստացել դեսպանատնից իր բազմաթիվ այցերի ժամանակ և մտածել է, որ իր կինը թաքնվում է այնտեղ և չի ցանկանում հանդիպել իրեն։

Պաշտոնական Բաքուն հարձակումը որակել էր «ահաբեկչություն»։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին,և դադարեցրել գործունեությունը։ Այս միջադեպը լարվածություն էր առաջացրել երկու երկրների հարաբերություններում։

Բաքվի և Թեհրանի բանակցությունների արդյունքում Իրանում Ադրբեջանի դեսպանությունը գործունեությունը վերսկսել է նոր հասցեում՝ 2024 թվականի հուլիսի 15-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի