Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Սևան-Շորժա ուղղությունները պահանջված են․ ՀԿԵ

Լուրեր

09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև․ տեղեկացնում են ՀԿԵ-ից։

Գնացքը կգործի օրը մեջ՝ զույգ օրերին կմեկնի Երևանից, կենտ օրերին՝ Բաթումիից։ Երթուղին կգործի մինչև հոկտեմբերի 2-ը։ Նշված ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է․ «Երևան-Բաթումի-Երևան ուղղությունը մնում է պահանջված թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։ Ամառային սեզոնը ուղևորահոսքի տեսանկյունից ամենաակտիվ շրջանն է, և մենք վրացի գործընկերների հետ համատեղ ներդնում ենք բոլոր ջանքերը՝ ապահովելու անվտանգ, հարմարավետ և որակյալ սպասարկում։ Բացի այդ, ամառային ամիսներին կգործի նաև Երևան-Սևան-Շորժա ուղղությամբ էլեկտրագնացք, որը նույնպես մշտապես պահանջված է»։

Հանդիպմանը մասնակցել են նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, ովքեր պատասխանատու են սահմանային անցակետերով քաղաքացիների մուտքի և ելքի վերահսկման գործընթացի համար։ Քննարկվել են սահմանային և մաքսային ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները, որոնք կդյուրացնեն սահմանահատումը երկաթուղային տրանսպորտով։

Քննարկվել է նաև ՀԿԵ շարժակազմի հիման վրա զբոսաշրջային գնացքի գործարկման նախագծի հարց՝ չեխական «Gepard Express» ընկերության նախաձեռնությամբ, որը նախատեսում է գործարկել զբոսաշրջային գնացք՝ 3 օր Հայաստանով և 6 օր Վրաստանով, հիմնականում՝ եվրոպացի զբոսաշրջիկների համար։

Երևան-Բաթումի-Երևան միջագային գնացքն իր կազմում կունենա ժամանակակից վագոններ՝ երեք դասի՝ պլացկարտ, կուպե և ՍՎ։ Ճանապարհի տևողությունը կկազմի մոտ 16 ժամ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Հայաստանի և Վրաստանի գլխավոր երկաթուղային կայարաններում, ինչպես նաև առցանց՝ www.railway.am կայքի միջոցով։