Վարչապետը հյուրընկալել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետ Փաշինյանը ողջունել է տիկին Դիմիտրիուի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային և արժեքային կապեր։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է երկկողմ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության խորացումը։

Անիտա Դիմիտրիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ վերաբերմունքի համար՝ վերահաստատելով Կիպրոսի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր՝ ներառյալ տնտեսական կապերի զարգացումը, ներդրումային հնարավորությունները, բազմոլորտ փոխգործակցության ընդլայնումը։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ անդրադառնալով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող զարգացումներին և համագործակցության հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող զարգացումների վերաբերյալ, և այս համատեքստում ընդգծվել է խաղաղության հաստատման և կայունության պահպանման կարևորությունը Հարավային Կովկասում։