Ալիևն աշխատանքային այցով Հունգարիա է ժամանել
Քաղաքականություն
20.05.2025 | 15:22
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիա վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բուդապեշտ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդանավակայանում Ալիևին դիմավորել են Հունգարիայի Եվրամիության հարցերով նախարար Յանոշ Բոկը և այլ պաշտոնատար անձինք։
Ալիևը Հունգարիայում մասնակցելու է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի