ՌԴ-ն 100-ից ավելի ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան. Խերսոնում ավտոբուս է հարձակման ենթարկվել

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին։ Դնեպրոպետրովսկի և Սումիի մարզերում հրդեհներ են բռնկվել, որոնց հետևանքով վնասվել է մեկ ձեռնարկություն և մեկ ֆերմա։ Խերսոնում մարդիկ են տուժել, հայտնում են տեղական իշխանությունները, գրում է Current time-ը:

Հաղորդվում է, որ Խերսոնում հարձակման է ենթարկվել ուղևորատար ավտսբուս։ «Суспiльне»-ն նշում է, որ ուղևորներից մեկը՝ ծնված 1960 թվականին, ստացել է ականի պայթյունի վնասվածք և ուղեղի ցնցում։ Բժիշկները նրան օգնություն են ցուցաբերում։ 56-ամյա մի տղամարդ նույնպես վնասվածքներ և ուղեղի ցնցում է ստացել։

Ուկրաինայի դատախազությունը հայտնում է, որ Խերսոնում առավոտյան ռուսական հարձակումների հետևանքով, ընդհանուր առմամբ, տասը մարդ է վիրավորվել։ Ռուսական անօդաչու թռչող սարքերի բարձր ակտիվության պատճառով հասարակական տրանսպորտի երթուղիները ժամանակավորապես կրճատվել են։

Գիշերը ռուսական բանակը 108 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, հայտնում են երկրի ռազմաօդային ուժերը։

«Երկրի արևելքում, հյուսիսում և կենտրոնում չեզոքացվել է թշնամական 93 «Շահեդ» անօդաչու թռչող սարք: 35-ը խփվել է կրակային զենքերով, 58-ը՝ կորել/ճնշվել ռադիոէլեկտրոնային միջոցներով (առանց բացասական հետևանքների): Հակառակորդի հարձակման հետևանքով տուժել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Սումիի և Ժիտոմիրի մարզերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի