Թրամփը հայտարարել է՝ Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես կսկսեն հրադադարի շուրջ բանակցությունները

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ համաձայնության է եկել Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հետ հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Այդ մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Այդ բանակցությունների պայմանները կքննարկվեն երկու կողմերի միջև, ինչպես որ պետք է լինի, որովհետև հենց նրանք են մանրամասներին տիրապետող կողմերը», — գրել է նա։

Թրամփը հայտնել է, որ արդեն տեղեկացրել է բանակցության արդյունքների մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ինչպես նաև Ֆրանսիայի և Ֆինլանդիայի նախագահներին, Իտալիայի վարչապետին և Գերմանիայի կանցլերին։

Բացի դրանից՝ Թրամփը նշել է, որ զրույցը անցել է լավ։

«Ռուսաստանը ցանկանում է լայնածավալ առևտուր վարել ԱՄՆ-ի հետ, երբ ավարտվի այս կործանարար «արյունալի մսաղացը», և ես դրան աջակցում եմ։ Ռուսաստանը հսկայական հնարավորություններ ունի հսկայական թվով աշխատատեղեր և հարստություն ստեղծելու համար։ Նրա ներուժը սահմանաչափ րունի։ Նույն կերպ՝ Ուկրաինան կարող է դառնալ առևտրի մեծ շահառու՝ իր երկրի վերականգնման գործընթացում»,- գրել է Թրամփը։

Պուտինի հետ զրույցից առաջ Թրամփը զանգահարել է Զելենսկուն։ «The Wall Street Journal»-ը, հղում տալով ամերիկացի պաշտոնյայի և բանակցությունների ընթացքին ծանոթ մեկ այլ անձի, գրում է, որ ամերիկացի առաջնորդը հարցրել է Ուկրաինայի նախագահին, թե ինչ է պետք ասել Պուտինին։ Զելենսկին պատասխանել է, որ Թրամփը պետք է համոզի Պուտինին 30-օրյա հրադադարի համաձայնության գալ, պայմանավորվի Պուտինի և Զելենսկու անձնական հանդիպման մասին, որին ինքն էլ կարող է մասնակցել, ինչպես նաև հաստատի, որ Վաշինգտոնը Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չի ընդունի առանց Կիևի մասնակցության։

Ավելի վաղ Պուտինը Թրամփի հետ զրույցն անվանել էր անկեղծ և բովանդակալից։