Պուտինը բարձր է գնահատել Թրամփի հետ զրույցը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Պուտինը Թրամփի հետ զրույցն անվանել է անկեղծ և բովանդակալից։ Ավելի քան երկու ժամ տևած զրույցի ավարտից հետո ՌԴ նախագահը դուրս է եկել լրագրողների մոտ: Նա շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսմանն աջակցելու համար և ասել, որ Դոնալդ Թրամփը զրույցի ընթացքում կիսվել է հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ: Ընդ որում, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում զինադադարը հնարավոր է «համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում»: Մոսկվան և Կիևը, ըստ նրա, պետք է փոխզիջումներ գտնեն, որոնք կբավարարեն երկու կողմերին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։

Վլադիմիր Պուտինը հավելել է, որ կայացած զրույցի մանրամասները ավելի ուշ կպարզաբանեն կամ իր մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, կամ օգնական Յուրի Ուշակովը: Ամերիկյան կողմը դեռևս չի մեկնաբանել զրույցը:

Սա Պուտինի և Թրամփի երրորդ խոսակցությունն էր, որի մասին պաշտոնապես հայտարարվել էր: Առաջինը տեղի է ունեցել փետրվարի 12-ին՝ ԱՄՆ նախագահի երդմնակալությունից անմիջապես հետո։ Այն ժամանակ Թրամփը բարձրաստիճան պաշտոնյաներին և Կիևին հանձնարարել էր երկխոսություն սկսել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին։ Պաշտոնապես հայտարարված երկրորդ զրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին։

Մարտին Կրեմլում նշել էին, որ Թրամփի և Պուտինի միջև հեռախոսային շփումները, հնարավոր է, ավելի շատ են եղել, քան պաշտոնապես հայտարարվածները: