Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը «մերժել է ռուսական սպառնալիքների փորձերը»․ Զելենսկի

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների ընթացքը։ Զելենսկին տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ հանդիպում են անցկացրել՝ պատերազմը դադարեցնելու և իրական, տևական խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​աշխատանքների վերաբերյալ։

«Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը զեկուցել է մեր պատվիրակության աշխատանքի և Թուրքիայում բանակցային գործընթացի մասին։ Մայիսի 15-16-ի հանդիպումներն աշխարհին ցույց տվեցին մեր պատրաստակամությունը՝ մոտեցնելու խաղաղությունը և, համապատասխանաբար, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ պատերազմը դադարեցնելու համար»,- նշել է Զելենսկին:

Նա նշել է, որ իրականում հանդիպման ամենամեծ արդյունքը ռազմագերիների փոխանակման մասին համաձայնությունն է՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։ Զելենսկին ասել է, որ իրենց թիմն այժմ մշակում է փոխանակման մանրամասները։

«Ռուստեմ Ումերովը, որպես Թուրքիայում գտնվող պատվիրակության ղեկավար, զեկուցել է ռուսների հետ զրույցի կոնկրետ մանրամասների մասին։ Ուկրաինական պատվիրակությանը հաջողվել է զրույցը պահել պատշաճ շրջանակներում։ Ռուսական սպառնալիքների բոլոր փորձերը մերժվել են։ Ուկրաինան պնդում է լիակատար և անվերապահ հրադադարի անհրաժեշտության հարցում՝ կյանքեր փրկելու և դիվանագիտության համար անհրաժեշտ հիմք ապահովելու համար։ Նման հրադադարը պետք է լինի բավականաչափ երկար և շարունակման հնարավորությամբ։ Մեր առաջարկը, որը համաձայնեցվել է գործընկերների հետ, 30 օր է։ Մենք պատրաստ ենք դրան։ Մենք նաև պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման՝ հիմնական հարցերը լուծելու համար։ Ուկրաինան չի վախենում Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններից, և կարևոր է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չերկարաձգի պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը զեկուցել են ԱՄՆ-ի ու եվրոպացի գործընկերների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպումների և շփումների մասին։

Զելենսկին նաև հայտնել է, որ հանձնարարել է ստեղծել մշտական ​​​​ընդլայնված ազգային բանակցային խումբ։

Լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, որ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Ստամբուլում մայիսի 16-ին կայացած բանակցություններում ուկրաինական պատվիրակությանը ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է հավերժ կռվել ու սպառնացել գրավել Խարկովի և Սումիի մարզերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի