Հնդկաստանում Թուրքիայի հայտնի ապրանքանիշերի դեմ բոյկոտ է սկսվել

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության ֆոնին Իսլամաբադին Թուրքիայի բացահայտ աջակցությունը արձագանք է առաջացրել Նյու Դելիի վարչակազմի և հանրության կողմից։ Միաժամանակ, Հնդկաստանում թուրքական ծագում ունեցող ապրանքների և ծառայությունների համապարփակ բոյկոտ է սկսվել։ Երկրի առաջատար առցանց առևտրի հարթակները վաճառքից հանել են թուրքական ծագում ունեցող բազմաթիվ ապրանքանիշեր, գրում է թուրքական Sozcu-ն։

Լրատվամիջոցը գրում է, որ Հնդկաստանում գործող խոշոր առևտրային հարթակները որոշել են դադարեցնել Թուրքիայից ներմուծված ապրանքների վաճառքը։

Բոյկոտի շրջանակում հատկապես ուշադրության է արժանանում տեքստիլ արտադրանքը։ Հարթակներում կատարված դիտարկումները ցույց են տվել, որ այնպիսի ապրանքանիշերի ապրանքները, ինչպիսիք են Trendyol-ի, LC Waikiki-ի, Koton-ի և Mavi-ի հագուստեղենը, այժմ ցուցադրվում են «Պահեստում չկա» գրությամբ։

Հաղորդվում է, որ բոյկոտը վերաբերում է նաև գյուղմթերքին։ Հնդկաստանի Փրայագրաջ քաղաքի որոշ խանութներ նույնպես արձագանքել են բոյկոտին։

«Մենք միշտ աջակցել ենք Թուրքիային, բայց նրանք դավաճանել են մեզ»,- ասել է մրգավաճառներից մեկը, որը հրաժարվում է թուրքական խնձոր վաճառել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ տեղեկություններ էին տարածվել, որ հնդիկները չեղարկում են Թուրքիայի և Ադրբեջանի հայտնի հանգստավայրերում ծրագրած արձակուրդները, քանի որ այս երկրներն աջակցել են Պակիստանին Նյու Դելիի հետ վերջին հակամարտության ժամանակ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի