Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Թել Ավիվում է․ նա հանդիպել է Իսրայելի ՊՆ-ին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր Թել Ավիվում ընդունել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովին՝ երկկողմ անվտանգության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու նպատակով։ Այս մասին ասվում է  Իսրայելի ՊՆ-ի հաղորդագրությունում, գրում է The Times of Israel-ը։

Հանդիպման ընթացքում Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև խորը ռազմավարական դաշինքը՝ նշելով ընդհանուր շահերը և փոխադարձ վստահությունը։ Նա շնորհակալություն է հայտնել Հասանովին ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո Ադրբեջանի աջակցության, Իսրայելի և Թուրքիայի միջև միջնորդելու ջանքերի համար։ Կացը նաև ընդգծել է Ադրբեջանի՝ «Եվրատեսիլ» մրցույթում քվեարկության արդյունքները, որոնց արդյունքում Իսրայելը ստացել է առավելագույն միավորներ, դրանք անվանելով երկու կառավարությունների և ժողովուրդների միջև բարեկամության իսկական նշան։

Հայտարարության համաձայն՝ երկու կողմերը համաձայնության են եկել ընդլայնել պաշտպանական համագործակցությունը։

Լրատվամիջոցը գրում է, որ Ադրբեջանի հետ անվտանգության կապերը համարվում են Իսրայելի համար ռազմավարական՝ հաշվի առնելով Կասպյան երկրի մերձ լինելը Իրանին։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում էր այցելել Ադրբեջան, սակայն այցը չեղարկվել է, քանի որ Թուրքիան արգելել է օգտագործել իր օդային տարածքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի