ՌԴ-ում Amnesty International-ը «անցանկալի կազմակերպություն» է ճանաչվել

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Գլխավոր դատախազությունը Amnesty International միջազգային ոչ կառավարական կազմակերպությունն «անցանկալի» է ճանաչել Ռուսաստանում, գրում է Meduza-ն։

Գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, թե, իբր, Amnesty International-ի լոնդոնյան գլխավոր գրասենյակը ծառայում է որպես «Կիևի ռեժիմի համախոհների կողմից ֆինանսավորվող գլոբալ ռուսատյաց նախագծերի նախապատրաստման կենտրոն»։ Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ կազմակերպության ակտիվիստներն «անում են հնարավոր ամեն ինչ՝ տարածաշրջանում ռազմական բախումը սրելու համար, արդարացնում են ուկրաինացի նեոնացիստների հանցագործությունները, կոչ են անում ավելացնել նրանց ֆինանսավորումը և պնդում են ՌԴ-ի քաղաքական և տնտեսական մեկուսացման հարցում»։

Հայտարարության համաձայն՝ կազմակերպության անդամները «աջակցում են ծայրահեղական կազմակերպություններին» և «ֆինանսավորում են օտարերկրյա գործակալների գործունեությունը»։

Amnesty International-ը դեռևս չի ընդգրկվել ՌԴ Արդարադատության նախարարության կողմից «անցանկալի» կազմակերպությունների ցանկում (որպես կանոն՝ դա տեղի է ունենում Գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրությունից մեկ շաբաթ անց): Այդ ցուցակում ներկայում 223 կազմակերպություն կա։

Amnesty International-ը զբաղվում է մարդու իրավունքների խախտումների դիտարկմամբ  և արձանագրում դրանք ամբողջ աշխարհում։ Ի թիվս այլ բաների՝ կազմակերպությունը զեկույցներ է հրապարակում Ուկրաինայում պատերազմի ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին՝ մեղադրելով Ռուսաստանին մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Իր հերթին, Ուկրաինան, ըստ Amnesty International-ի, ռազմական բազաներ է տեղադրել հիվանդանոցներում և դպրոցներում՝ խախտելով մարդասիրական իրավունքներն ու պատերազմի օրենքները։ Զեկույցը քննադատության էր արժանացել Կիևում, կազմակերպությունը հայտարարել էր, որ «զղջում է պատճառված ցանկացած ցավի համար», բայց «լիովին պաշտպանում է» իր եզրակացությունները։

Բացի այդ, կազմակերպությունը բազմիցս զեկույցներ է հրապարակել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ, որոնք խիստ քննադատության են արժանացել Իսրայելի կողմից, որն Amnesty International-ին մեղադրել է կողմնակալ վերաբերմունքի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի