Վլադիմիր Զելենսկին նամակ է ուղարկել Դոնալդ Թրամփին

Լուրեր

08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է ուղարկել իր ամերիկացի գործընկերոջը՝ պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով։ Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը։

Նշվում է, որ ուկրաինացի քաղաքական գործիչը նամակը պատրաստել է Հռոմում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։

«Հատուկ ուշադրություն է դարձվում Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի իրականացմանը», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է արդյունահանող արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի համար ներդրումային հիմնադրամի ստեղծում. նախատեսվում է զարգացնել և շահագործել Ուկրաինայի նավթի, գազի և այլ կարևոր ռեսուրսների հանքավայրերը։

Հիմնադրամը կկառավարվի հավասարության սկզբունքով։ Կիևը պահպանում է ընդերքի նկատմամբ վերահսկողությունը, իսկ նոր լիցենզիաներից ստացված եկամուտը կօգտագործվի երկիրը վերականգնելու համար։ Գործարքը Թրամփի նախաձեռնությամբ 2025 թվականի փետրվարին սկսված դժվարին բանակցությունների արդյունք էր։