Էստոնիան մեղադրում է Ռուսաստանին նավթատարի ձերբակալման համար․ DW

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Էստոնիայի Արտաքին գործերի նախարարությունը այսօր՝ մայիսի 18-ին, մեղադրել է Ռուսաստանին՝ Green Admire նավթատար նավը ձերբակալելու համար, փոխանցում է DW-ն։ Լիբերիայի դրոշի ներքո ընթացող այս նավը, որը պատկանում է հույն սեփականատիրոջ, դուրս էր եկել Էստոնիայի Սիլլամյաե նավահանգստից և շարժվում էր Ռուսաստանի տարածքային ջրերով՝ նախապես համաձայնեցված երթուղով, ինչպես հաղորդել են Տալլինից։ Էստոնական ERR լրատվական ընկերության տվյալներով՝ նավը տեղափոխում էր թերթաքարային նավթ և նավահանգստից դուրս էր եկել նախօրեին՝ մոտավորապես ժամը 18:30-ին։

Կեսգիշերն անց ռուսական իշխանությունները կանգնեցրել են նավը և այն ուղարկել Ռուսաստանին պատկանող Գոգլանդ կղզի, ուր այն հասել է մոտավորապես առավոտյան ժամը 4-ին։ Ըստ լրագրողների՝ նավն այժմ խարիսխ է գցել այդ կղզու մոտ։

ERR-ի փոխանցմամբ՝ «Սիլլամյաե նավահանգստից դուրս գալիս, նավերը անցնում են Ռուսաստանի տարածքային ջրերով, քանի որ այս երթուղին ավելի անվտանգ է խոշոր նավերի համար, քան Էստոնիայի ջրերում գտնվող ծանծաղուտների միջով անցնելը։ Այդ անվտանգ երթուղին համաձայնեցված է եղել Ռուսաստանի, Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև»։

Էստոնիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է․ «Նման միջադեպերը կանխելու նպատակով Էստոնիան վերաուղղորդելու է Սիլլամյաե նավահանգստի մուտքն ու ելքը միայն իր տարածքային ջրերով»։ Նախարար Մարգուս Ցախկնան հայտարարել է, որ Ռուսաստանը «անհասկանալի ու անկանխատեսելի վարքագիծ» է ցուցաբերում։

«Ես մեր դաշնակիցներին արդեն տեղեկացրել եմ կատարվածի մասին»,-հավելել է նախարարը։