«Ադրբեջանական կողմը մշակել է փաստաթղթի տեքստը և այն ներկայացրել հայկական կողմին»․ Ադրբեջանի նախագահի օգնականը՝ խաղաղության պայմանագրի մասին

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, իրանական Tasnim գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«…Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Տարածաշրջանում ստեղծվել են խաղաղության համար շատ լավ, բարենպաստ պայմաններ։ Հարավային Կովկասում ի հայտ է եկել նոր ստատուս քվո, նոր իրականություն, և այս նոր ստատուս քվոն այլևս հիմնված չէ օկուպացիայի կամ ագրեսիայի վրա, այլ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, լեգիտիմության վրա են հիմնված», – ասել է Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ «հինգ սկզբունքները, որոնք հիմք են հանդիսանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խաղաղության պայմանագրի, և նույնիսկ այս փաստաթղթի տեքստը, մշակվել են Ադրբեջանի կողմից և ներկայացվել հայկական կողմին»։

Հիքմեթ Հաջիևը հիշեցրել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն ավարտվել է. «Դրական փաստն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման աշխատանքներն ավարտվել են։ Սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում կան բաց հարցեր։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է սահմանադրական հիմունքներով վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներին, որպեսզի կարողանանք տարածաշրջանում հասնել կայուն, վերջնական խաղաղության»։

Ադրբեջան-Իրան հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ դրանք թևակոխել են զարգացման նոր փուլ։