Վատիկանում հանդիպել են Զելենսկին և Հռոմի պապը
Քաղաքականություն
18.05.2025 | 19:22
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Հռոմի պապ Լևոն XIV-ը հանդիպել են Վատիկանում։ Հանդիպման լուսանկարները նախագահը հրապարակել է տելեգրամյան իր ալիքում։
«Սուրբ Աթոռի իշխանությունն ու ձայնը կարող են էական դեր խաղալ Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցում։
Շնորհակալություն ենք հայտնում Վատիկանին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամության համար։ Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով երկխոսության՝ հանուն իրական արդյունքների»,- հայտնել է Զելենսկին։

