Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց»-ում դիմավորել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին
Քաղաքականություն
18.05.2025 | 16:33
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են խորհրդարանի մամուլի ծառայությունից։
Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը:
Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: