Հորդանանում «Արևմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգության հետքերով» խորագիրը կրող «գիտաժողով» է անցկացվել

Լուրեր

07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

2025 թվականի մայիսի 15-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղի է ունեցել Հորդանանում Ադրբեջանի դեսպանատան և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան համայնքի» կողմից համատեղ կազմակերպված գիտաժողով՝ «Արևմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգության հետքերով» խորագրով․ տեղեկացնում են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամից։

Միջոցառման շրջանակներում ավելի ուշ Ադրբեջանի դեսպանատանը բացվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի մշակույթը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են գորգեր, հագուստներ, զենք-զրահ, ինչպես նաև՝ իբր թե Երևանում հատված Սեֆյան ժամանակաշրջանի 5 մետաղադրամներ։

Բացման խոսքում Հորդանանում Ադրբեջանի դեսպան Էլդար Սալիմովը նշել է, որ համաժողովը մարմնավորում է մի ամբողջ «ժողովրդի» իրավունքների, մշակույթի և հոգևոր ժառանգության վերականգման նպատակով տարվող համատեղ ջանքերը։ Վերջինիս խոսքով՝ միջոցառման շրջանակներում նախատեսվող ելույթները, քննարկումներն ու առաջարկվող նախաձեռնությունները իբր թե նպաստելու են «արևմտյան ադրբեջանցիների» մշակութային ժառանգության, պատմական հուշարձանների, բանահյուսության և ազգային-հոգևոր արժեքների պահպանմանն ու տարածմանը։

Հորդանանի փոխվարչապետ Մուհամմադ Ալ-Մալքավին, ով հանդիսանում է նաև «Մերձավոր Արևելքում խաղաղության մշակույթի միության» ղեկավար, բարձր է գնահատել «բարեկամ և եղբայրական» երկու ժողովուրդների միջև առկա մշակութային կապերն ու ընդհանուր արժեքները: Նա ընդգծել է իր մասնակցության կարևորությունը դեռևս 2023 թվականի դեկտեմբերին Բաքվում կայացած «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» միջազգային համաժողովին և կարևորել «ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»:

Լրջագույն անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյան և համապատասխան կառույցները ոչ մի ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ կազմակերպված գիտաժողովն ու միջոցառումները նվիրված են եղել հորինված քարոզչական միֆ «Արևմտյան Ադրբեջանին» և միտված են ծառայել արաբ ժողովրդին մշտապես բարեկամաբար տրամադրված հայ ժողովրդի տարածքային և պատմամշակութային ժառանգության յուրացմանը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի կողմից նման միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպումը, որոնք ակնհայտորեն նպատակաուղղված են շինծու «Արևմտյան Ադրբեջան» հասկացության միջազգայնացմանը։ Ադրբեջանի այս գործողությունները վկայում են տարածաշրջանային կայունությունը խաթարելու և պատմական իրականությունը խեղաթյուրելու Բաքվի հետևողական ռազմավարության մասին։ Տարբեր երկրներում «Արևմտյան Ադրբեջան» անհիմն ձևակերպման օգտագործմամբ նման միջոցառումների կազմակերպումն ուղղված է պատմական փաստերի խեղաթյուրմանն ու տարածաշրջանում լարվածության պահպանմանը։