Ադրբեջանում UNICEF-ի ներկայացուցչությունն առաջիկայում կդադարեցնի գործունեությունը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչությունն (UNICEF) առաջիկա ամիսներին կդադարեցնի Ադրբեջանում գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է UNICEF-ի մամուլի ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը։

Նրա խոսքով՝ գործընթացը տեղի կունենա փուլերով՝ մի քանի ամսվա ընթացքում։

«UNICEF-ը կշարունակի համագործակցել Ադրբեջանում գործընկերների հետ իր տարածաշրջանային և գլխավոր գրասենյակների միջոցով։ Վերջին 30 տարիների ընթացքում մեր համագործակցությունը նպաստել է մանկական մահացության նվազեցմանը, որակյալ կրթության հասանելիության ընդլայնմանը և երեխաների պաշտպանության համակարգերի ամրապնդմանը»,- ընդգծել է Մազուրը։

Հավելենք, որ վերջին շրջանում ՄԱԿ-ի մի շարք կառույցներ հայտարարել են Ադրբեջանում գործունեության դադարեցման մասին։ Դրանց թվում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Հիշեցնենք, որ մարտին ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են երկրում դադարեցնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության (ՄԱԿՓՀԳ) և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։ Ավելի ուշ ՄԱԿ-ի կառույցների հետ աշխատանքի վերանայման մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր ՄԱԿ-ի Զարգացման համակարգման գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կվի-Յոպ Սոնի հետ Բաքվում  հանդիպման ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի