Գազի սակագնի մինչև 10 տոկոսի իջեցում՝ այո՛, հոսանքի՝ հազիվ թե․ էներգետիկ հարցերով փորձագետ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Այսօր իսկ բնական գազի սակագնի իջեցումն իրատեսական է, հոսանքինը՝ ոչ․ էներգետիկ հարցերով փորձագետ, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի պրոֆեսոր Վահե Դավթյանի կարծիքն է։  Ըստ նրա  Հայաստանում այսօր շատ դժվար է խոսել  էլեներգիայի համար ցածր սակագին ունենալու մասին։ Փոխարենը՝ այսօր մեր երկրում  սպառողի համար  գործող սակագինը՝ 290-292 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, հնարավոր  է նվազեցնել մինչև 225-230 դոլարի։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էներգետիկայի գծով խորհրդականին կից ստեղծված աշխատանքային խումբը մոտ 2-ամսյա ուսումնասիրություններից հետո հանգել է եզրակացության, որ առնվազն 10 տոկոսով հնարավոր է իջեցնել գազի սակագինը,  իսկ էլեկտրաէներգիայի սակագինն էլ՝ ամենաքիչը 10 դրամով:

Ուսումնասիրող  աշխատանքային խմբի անդամ, էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը բնական գազի դեպքում սակագնի նվազեցման հիմնական աղբյուր է համարում  ենթակառուցվածքներում, և ոչ միայն, ներդրումների ու  ծախսերի ուռճացումները, որոնք տարիներ շարունակ ներառված են գազի սակագնի մեջ և որոնց մասին փորձագետները տարիներ շարունակ խոսում են։

Վերջերս, օրինակ, «Գազպրոմ Արմենիան» Ծաղկաձորում կառուցել է  35 մլն դոլար արժողությամբ խաղատուն և հանգստյան տուն, այն շահագործում է, սակայն ներդրումը, ըստ Արզումանյանի,  մտնում է հայաստանցի սպառողից գանձվող  սակագնի մեջ։

Factor.am-ի հետ զրույցում Վահե Դավթյանը Ծաղկաձորում կառուցված խաղատան ու հյուրանոցի կապակցությամբ, նախ, նշեց, որ գազամատակարար ընկերության ներդրումային ծրագիրը իրականում ենթադրում է ոչ միայն ենթակառուցվածքների արդիականացում,  այլև մի շարք կորպորատիվ և սոցիալական ծրագրեր։ Ապա, անդրադառնալով գազի սակագնին,  նա նշեց․ «Նախ, Հայաստանում գազի սակագնի մասին խոսելիս պետք է առանձնացնել 2 բաղադրիչ․ գազի սակագին՝սահմանին,  և գազի սակագին՝ երկրի ներսում։ Սակագինը սահմանին բավականին ցածր է, ինչը  Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ արձանագրեց ՌԴ նախագահը։ Իսկապես ամենացածրերից մեկն է, բայց ամենավերջին իջեցումը, որ տեղի ունեցավ 2016-ին, երբ գազի սակագինը սահմանին 165 ԱՄՆ դոլարից իջավ 150-ի, որևէ կերպ չանդրադարձավ երկրի ներսում նվազեցման վրա։ Հակառակը, «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը հայտարարեց, որ այդ նվազեցումը պարզապես պետք է բարձրացնի ընկերության մարժինալությունը և դրա արդյունքում պետք է իրականացվեն որոշակի ենթակառուցվածքային մոդեռնիզացիոն աշխատանքներ։

Հետևաբար, մենք այսօր կարող ենք շատ հստակ արձանագրել, որ ընկերությունն իր հիմնական պարտավորությունները, կապված Հայաստանի գազատրանսպորտային համակարգի արդիականացման հետ, կատարել է։  Մենք այսօր այդ քաղաքականության արդյունքում ունենք հետխորհրդային տարածքում ամենաարդյունավետ ու լայն  գազատրասպորտային համակարգը։ Եվ երկրորդ․ այդ ներդրումային քաղաքականության արդյունքում հնարավորություն ստեղծվեց զգալիորեն մեծացնել Աբովյանի ստորգետնյա գազի պահուստարանի հզորությունները, ինչը ևս զգալի բարձրացրեց մեր երկրի էներգետիկ անվտանգությունը»,- ասում է փորձագետը։

Սա, ըստ նրա, նշանակում է, որ այս ամենի արդյունքում ստեղծված է իրավիճակ, որ, կատարելով իր հիմնական ենթակառուցվածքային պարտավորությունները, «Գազպրոմ Արմենիան» այսօր կարող է մի փոքր նվազեցնելով իր մարժինալությունը՝ կիրառել ավելի սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն։

Մանավանդ, որ եղած հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանում գործող սակագինը՝ 290-292 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, կարող է նվազեցվել մինչև 225-230 դոլարի։

«Սա այն սակագինն է, որը,  ըստ եղած տնտեսագիտական հաշվարկների, թույլ կտա «Գազպրոմին» պահպանել իր կայուն օպերացիոն գործունեությունը, իր կայուն մարժինալությունը և շարունակել իր կորպորատիվ ծրագրերը, որոնց մասին նշեցիք»,-ասում է Վահե Դավթյանը։

Փորձագետի ամփոփմամբ՝ այսօր այդ հնարավորություններն իրատեսական են  և հիմնավորված են համապատասխան տնտեսագիտական հաշվարկներով։ Սակայն, էներգետիկ հարցերով փորձագետն ընդգծում է, որ այս հարցում որպես գլխավոր պահանջատեր պետք է հանդես գա Հայաստանի կառավարությունը, որը, ինչպես հիշում ենք, «Թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո  ապահովեց Հայաստանի սոցիալապես  անապահով սեգմենտի համար սակագնի իջեցումը 10 տոկոսով։

Վահե Դավթյանն ասում է, որ սա լավ քայլ էր, որը ևս ցույց է տալիս, որ, իրականում, ողջ շուկայում սակագինը վերանայելու հնարավորություն կա։

Բայց այստեղ   խոսքը ոչ թե ՀՀ կառավարություն – «Գազպրոմ Արմենիա» մակարդակի մասին է, այլ՝ ՀՀ–ՌԴ կառավարություններ բանակցությունների։

Հիշեցնենք, որ նոյեմբերին նախանշված  է բանակցությունների նման փուլ, ինչը էներգետիկ հարցերով փորձագետը համարում է շատ լավ հնարավորություն՝ երկրի ներսում սակագնային որոշակի փոփոխություններ իրականացնելու համար, քանի որ դեռ թարմ են այս թեմայով Փաշինյան-Պուտին բանակցությունները և դրանց վերաբերյալ բարձրաձայնումները։

Ինչ վերաբերում է էլէներգիայի սակագնի 10 դրամով իջեցմանը, ինչի մասին խոսել էր նույն  աշխատանքային խումբը, ապա նախ հիշեցնենք, որ  այսօր  այն կազմում է 44, 98 դրամ՝ 1 կլվտ-ի համար: Հոսանքի մասով միակ փաստարկը, որը փորձագետը  լսել է այդ հանձնաժողովից, այն է, որ 2015-ին՝  «Էլեկտրիկ–Երևան»-ի ժամանակ էլցանցերում կորուստները կազմում էին շուրջ 12-13 տոկոս, այն ժամանակ սահմանվեց x սակագին և այն պահպանվել է առ այսօր, չնայած նրան, որ այսօր էլցանցերի կորուստները նվազել են՝ հասնելով 7-8 տոկոսի։

Այսինքն՝ կորուստները նվազել են, հետևաբար, պետք է նվազի նաև սակագինը։

Վահե Դավթյանն ասում է, որ առաջին հայացքից շատ տրամաբանական է հնչում, բայց միայն՝ առաջին հայացքից, քանի որ այստեղ պետք է հարցին նայել  նաև «Տաշիր գրուպ» -ի՝«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականատիրոջ  տեսանկյունից և դրանով իսկ՝ ստույգ արձանագրել, որ այս կորուստների նվազեցումը նախևառաջ պայմանավորած է ներդրումային ծրագրերով։

Հիշեցնենք, որ «Տաշիր գրուպ-ը, հանդես գալով որպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր, 2016-2027 թթ․պարտավորվել է  կատարել մոտ 350 մլրդ․ դրամի ներդրումներ։ Այսինքն՝ խոսքը մոտ 800 միլիոն ամերիկյան դոլարի մասին է, որը հաստատվել է նաև ՀԾԿՀ-ի կողմից՝ 2016-ին։

Եվ հիմա, որպեսզի այդ ներդրումների վերադարձնելությունը դառնա հնարավոր, ակնհայտ է, որ ընկերությունը փորձելու է պահպանել սակագների ոչ բարձր, բայց գոնե ընկերության համար բարձր մարժինալություն ապահովող սակագին։ Մանավանդ որ, ըստ Վահե Դավթյանի,  ընկերության ներդրումային ծրագիրը ևս միատարր չէ․բացի ուղղակի ներդրումներից, հայտնի է, որ 2017-ին  գրավադրվել է   ընկերության  կապիտալի մոտ 70 տոկոսը՝ միջազգային կառույցներից վարկեր բերելու համար և դրանց մի մասը՝ մոտ 100 միլիոն դոլարն, արդեն իսկ տրամադրվել է։ Այսինքն, ըստ փորձագետի, այս պայմաններում  հենց՝«Տաշիր գրուպն » է  ռիսկերի գլխավոր կրողը։

«Եվ երբ մենք խոսում ենք այն մասին, որ կորուստները նվազել են, հետևաբար,  պետք է նվազի սակագինը, սա զուտ մաթեմատիկորեն, տրամաբանական է, բայց ներդրումային ծրագրի իրականացման տեսանկյունից հակասական է, որովհետև կորուստների նվազեցումը նախևառաջ հնարավոր է դարձել ներդրումների արդյունքում, որոնք  ընկերությունը պետք է վերադարձնի»,- ներկայացրեց  Վահե Դավթյանը։

Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանում, առհասարակ, բավականին բարդ է էլեներգիայի համար ունենալ կամ սահմանել ցածր սակագին։ Խնդիրները բազմաթիվ են, բայց հիմնական պատճառը սահմանափակ ներքին շուկան է։  Հայտնի է, որ հոսանքի սպառումը Հայաստանում բնակչության սոցիալական վիճակով պայմանավորված՝ ոչ այնքան դրական միտումներ ունի։

Ինչ վերաբերում է հոսանքի արտահանմանը, ապա այստեղ ևս առկա է  ոչ այնքան դրական դինամիկա․ ընդհանուր վիճակագրական դինամիկայում աննշան աճ կա Վրաստան արտահանելու մասով, բայց միևնույն ժամանակ պարզ է, որ այդ աճը նրա հաշվին է, որ  2016-ին  Հայաստանն  ընդհանրապես հոսանք չի արտահանել Վրաստան։ Այսինքն՝ 2017-ին մոտ 200 կլվտ․կարողացել է  արտահանել։

Ստեղծված իրավիճակը այսպիսին է․ Հայաստանն ունի էներգետիկ հզորությունների ավելցուկ, հսկայական վարկային միջոցներ, էլեներգիայի բարձր ինքնարժեք և սպառման փոքր շուկա՝ թե՛ ներսում, թե՛ դրսում։ Իսկ այս պայմաններում, ըստ Վահե Դավթյանի, շատ դժվար է ավանդական տնտեսական և կամ կոմերցիոն մեխանիզմներ կիրառելով՝ նվազեցնել հոսանքի սակագինը բնակչության և բիզնեսի համար։

Փորձագետը նկարագրեց, թե ի՞նչ է անում «Տաշիր գրուպ»-ը՝ ելնելով այս ամենից․ նա 2017-ին թրեյդինգային ընկերություն է գրանցում Վրաստանում՝ նպատակ ունենալով իր համար ապահովագրել ավելի էժան հոսանք ներկրելու հնարավորություն։

Հիշեցնենք, որ Վրաստանում իրականացված մի շարք ռեֆորմների արդյունքում հնարավոր դարձավ էլեկտրաէներգիայի ինքնարժեքի զգալի իջեցում, իսկ վրացական հիդրոէներգետիկայում, առհասարակ, լավ իմաստով իսկական հեղափոխություն է տեղի ունեցել։

«Տաշիր գրուպի»  կողմից այս  մոդելը աշխատանքի  դեպքում Վահե Դավթյանը մի կողմից հնարավոր է համարում այդ 10 տոկոսի իջեցումը, բայց մյուս կողմից, կարծում է, որ այս դեպքում ընկերությունը երկրի ներսում նվազեցնելու է իր ակտիվությունը և բոլոր ջանքերը կենտրոնացնելու  է Վրաստանից առավել էժան հոսանք ձեռք բերելու  ու  այդպիսով՝ իր մարժինալությունը բարձրացնելու վրա։

Սա, փորձագետի  խոսքով, սովորական ու շատ տրամաբանական բիզնես մոտեցում է, որը առաջին հայացքից անվտանգ է, բայց վտանգներ է ստեղծելու Հայաստանի էներգետիկ անվտանգության համար, որովհետև, առկա ավելցուկային էներգետիկ հզորությունների ու  հսկայական վարկային պարտավորությունների դեպքում Հայաստանը պետք է անի ամեն ինչ՝ իր էներգետիկ հզորությունների հնարավորինս արդյունավետ կառավարելիության ու դրանց ՕԳԳ-ն բարձր պահելու համար։

Մինչդեռ այսօր ՀՀ-ն ունի 3555 մեգավատտ դրվածքային հզորություն, որից օգտագործում ենք ընդամենը 2300-ը։ Իսկ սա, ըստ Վահե Դավթյանի, խոսում է այն մասին, որ Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը լուրջ խնդիր ունի իրական հողի վրա։

 

Անի Սահակյան