Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ ՄԻ ԾԱՂԿՈՒՏ, ՄԻ ՀՈՌՈՄՍԻՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են ՀՀ քաղաքացիների կրթության և առողջության պահպանման իրավունքները։ Քաղաքացիների մշակութային կյանքի իրավունքը ևս ամրագրված է ինչպես ներհայաստանյան օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային կոնվենցիաներով։

Որքանով են այդ իրավունքները գործում մարզերի գյուղական համայնքների բնակիչների համար։ Տարածքային համաչափ զարգացման՝ տասնամյակից ավել առաջնահերթություն հռչակված քաղաքականությունը որքանով է հաջողել գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների կյանքի որակի, նրանց առողջական, կրթական ու մշակութային իրավունքների միջև առկա անդունդը մեղմացնելու հարցում։

Factor.am-ը մեկնարկում է նոր նախագիծ, որի շրջանակներում ներկայացնելու է Հայաստանի տարբեր մարզերի գյուղական համայնքներում առկա պատկերը։

Շարքի առաջին պատմությունը Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղի բնակիչների մասին է։ Այստեղ 5 ամիս տևող ցրտաշունչ ձմռան ընթացքում ճանապարհները հաճախ փակվում են և Գյումրիից 45 կմ հեռավորությամբ ապրող գյուղացիները ձմռանն ընդառաջ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների շարքում պահեստավորում են նաև դեղամիջոցներ, իսկ գյուղի երիտասարդ ընտանիքները փորձում են այնպես ծրագրել, որ իրենց երեխաները լույս աշխարհ գան ոչ ձմռան ամիսներին։ Հակառակ դեպքում՝ փակ ճանապարհների պայմաններում նրանք ստիպված են ծննդկանին հասցնել գյուղից 24 կմ հեռավորության վրա գտնվող ամենամոտ առողջության կենտրոն՝ Ամասիա՝տրակտորով։ Եվ չնայած սրան՝ Ծաղկուտը ոչ միայն բուժկետ չունի, այլև՝ համայնքների խոշորացման արդյունքում Արփի խոշորացված համայնքի կազմում ներառվելուց հետո Ծաղկուտն այլևս համայնքային բուժքույր էլ չունի։ Սակայն 10 տարի իր տանը ծաղկուտցիներին բուժօգնություն ցույց տված Հռիփսիմե Հարոսյանը շարունակում է մնալ ծաղկուտցիների միակ հույսն ու օգնությունը՝ նեղ իրավիճակներում։ Օրեր առաջ էլ նա փրկեց Երազիկ Խուդերյանին՝ վերջինիս ծնունդն ընդունելով ավտոմեքենայում՝ հիվանդանոցի ճանապարհին։

Մանրամասները՝ տեսանյութում