Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Նյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։

Շրջակա միջավայրի նախարարության փոխնցմամբ՝ նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, ինչի հիման վրա պետությունը վերջին տարիներին անտառային կառավարման բարելավումը դարձրել է գերակա ուղղություն։

Նախարարի տեղակալը ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները՝ այդ թվում՝ 14 անտառտնտեսությունների համար անտառային կառավարման պլանների ընդունումը, անտառապատման և վերականգնման ընթացակարգերի արդիականացումը, ինչպես նաև կայուն անտառային կառավարման նոր չափանիշների և ցուցիչների հաստատումը։

Անդրադառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ Արամ Մեյմարյանը առանձնակի կարևորել է Էկոպարեկայինծառայության ստեղծումը, որը կոչված է ապահովելու շուրջօրյա բնապահպանական վերահսկողություն ողջ հանրապետության տարածքում՝ 24 / 7 ռեժիմով արձագանքելով իրավախախտումներին և կանխելով դրանք։

Ծառայությունն ուղղված է կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանմանը՝ հատկապես արգելոցային և անտառային տարածքներում։

Բացի այդ, նախարարի տեղակալը նշել է, որ ընթացքի մեջ է նաև մի շարք կարևոր օրենքների՝ այդ թվում՝ «Կլիմայի մասին» և «Բուսական աշխարհի մասին» օրենքների, ինչպես նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի արդիականացումը՝ անտառների և կենսաբազմազանության պաշտպանության իրավական դաշտի ամրապնդման նպատակով։
Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ՝ COP17 համաժողովի հյուրընկալմանը և նշել, որ մեր երկիրը պատրաստ է առաջիկա տարիներին հանդես գալ որպես ակտիվ և օրինակելի մասնակից՝ ներգրավվելով գլոբալ բնապահպանական օրակարգի իրականացման մեջ։

Ելույթի ավարտին Արամ Մեյմարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ պաշտպանել անտառներն ու կենսաբազմազանությունը՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։