Բաքվում շինծու գործերով նիստում «տուժողներից» մեկը հայտարարել է, թե ճանաչում է Դավիթ Իշխանյանին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեալան գործերով հերթական դատական  նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստի ընթացքում ցուցադրվել է տեսագրություն, որը վկայում է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Շուշիում ազատագրումից անմիջապես հետո այնտեղ գտնվելու մասին։ Հետո ցուցադրվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը փակում Շուշիի ազատագրումը կանխել ցանկացող ադրբեջանցի զինվորների ճանապարհը։

Դատարանում ցուցադրվել և հետազոտվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը պարունակող տեսանյութ։ Ֆիլմում Հարությունյանը խոսում է Քյարքիջահանի, Մալիբեյլիի և այլ վայրերի մարտերին մասնակցած հայ վաշտի հրամանատարներից մեկի մասին։ Պատասխանելով ադրբեջանական պետական ​​մեղադրողների հարցերին՝ Հարությունյանը նշել է, որ չի մասնակցել այդ մարտերին, քանի որ այդ ժամանակ սովորել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտում։

Պատասխանելով իր փաստաբանի հարցին՝ նա ասել է, որ 1993 թվականի օգոստոս-սեպտեմբերին տեղափոխվել է Արցախ՝ մշտական ​​բնակության։

Նախորդ դատավարության ընթացքում ներկայացված տեսանյութերին հղում անելով՝ նա ասել է, որ ծանոթ է Շուշիի ազատագրումը ղեկավարած անձանց (Սամվել Բաբայան, Սեյրան Օհանյան, Վալերի Չիտչյան, Արկադի Կարապետյան և այլն)՝ բացառությամբ Վալերի Չիտչյանի։

Դատավարության ժամանակ ներկայացվել և ուսումնասիրվել են, իբր, Գարադաղլի գյուղի «օկուպացիայից առաջ տեղի ունեցած միջադեպերի, այդ թվում՝ ադրբեջանական ուղղաթիռի խոցման վերաբերյալ փաստաթղթեր»։

Այնուհետև այդ իրադարձությունների, իբր, ականատես «տուժողները» ցուցմունք են տվել։ Մասնավոիապես, նրանցից Սեյյուր Նագիևն ասել է, թե ծնվել է Գարադաղլի գյուղում և ճանաչում է Դավիթ Իշխանյանին։

«Նա հարևան գյուղից է»,- ասել է նա։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 2-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի