Արդյոք Ադրբեջանի ԶՈՒ-ն կարող է ոչնչացնել Հայաստանում տեղակայված «Իսկանդերը»

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

 Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ ռուսական «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում արած հայտարարությունները ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «ակնհայտ սուտ» է որակում: «Իմ կարծիքով այդ հարցազրույցը ոչ ադեկվատ մարդու հարցազրույց է․ բոլորս էլ գիտենք, որ երբ խոսք է գնում պատերազական վիճակում գտնվող երկրի մասին, միշտ չէ որ կարելի է վստահել ասված բոլոր խոսքերին, բայց ցանկացած իրեն հարգող քաղաքական գործիչ փորձում է ակնհայտ սուտ չասել»,-Factor.am-ի հետ զրույցում նշեց Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ 5 միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն մատակարարելու պայմանագիրն արդեն իրականացվել է 90 տոկոսով, ինչպես նաև Ադրբեջանն ունի հակահրթիռային զենք, որը «կարող է կործանել Հայաստանում տեղակայված ռուսական «Իսկանդեր» ը»: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք ունենք հակազդեցության համակարգ, մենք կարող ենք կործանել այդ հրթիռները: Մենք նույնպես ունենք հրթիռներ՝ 50 անգամ ավելի շատ»,- հայտարարել է Հասանովը: «Հասանովն ակնհայտ սուտ է խոսում՝ ասելով, թե իբր իրենց գործողությունները պատասխան էին հայկական կողմից ինչ-որ քաղաքացիական մեքենա խփելուն, իսկ քաղաքացիական մեքենան խփելը ապրիլի 2-ին էր, երբ պատերազմական գործողություններ էին, փոխադարձ հրետակոծություններ»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարն այնքան էլ հաճախ չէ հարցազրույցներով հանդես գալիս, որն էր հենց այս օրերին նման բովանդակությամբ հարցազրույցի ուղերձը`Վրթանեսյանը նկատեց․ «Ադրբեջանի գործողությունները գոնե վերջին մեկ տարվա ընթացքում ոչ ադեկվատ են, իրենց մոտ ներքին լուրջ խնդիրներ կան, գուցե փորձում են նման խեղկատակություններով խնդիր լուծել ներքին լսարանի համար»։ Ինչ վերաբերում է Հասանովի այն հայտարարությանը, որ Ադրբեջանն ունի հակահրթիռային կայաններ, որոնց միջոցով հնարավոր է «Իսկանդերը» խոցել, ռազմական փորձագետն ասաց․ «Եթե մարդը տարրական հարցում, որը հնարավոր է ստուգել ադբեջանական լրատվամիջոցներով, շուռ է տալիս, հակառակն ասում, ո՞նց մեկնաբանեմ իր ցանկացած հայտարարություն, իր արարքը ես լակոտություն եմ համարում, այստեղից հարց է առաջանում՝ ի՞նչ իմաստ ունի ինչ-որ լակոտի ասածները մեկնաբանել։ Այն համակարգերը, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ, դրանցից ոչ մեկը միանշանակորեն «Իսկանդերից» չի պաշտպանում, ինչպես իրենք են հայտարարում․ իր հայտարարությունները գոնե այս շրջանում ադեկվատ, հասուն մարդու հայտարարություններ չեն»։

Հիշեցնենք, որ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին՝ 2016-ի սեպտեմբերի 21-ի զորահանդեսին առաջին անգամ ցուցադրվեցին ՀՀ ԶՈՒ-ի «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը։ Այս համակարգերը կարող են մինչև 300կմ հեռավորության վրա մինչև մի քանի մետր ճշգրտության հարվածներ հասցնել։ Տարածաշրջանում այս համակարգերից առկա է միայն ՌԴ-ի և ՀՀ-ի ԶՈՒ-երում։

Սեդա Ղուկասյան