ՀՀ-ն «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին միանալու վավերագրերն է հանձնել ավանդապահին

Լուրեր

19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
Բոլորը

2025թ. ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետությունը 1899 թվականի և 1907 թվականի «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին միանալու վերաբերյալ վավերագրերն է հանձնել նշյալ կոնվենցիաների ավանդապահին, այն է՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը։ Այսպիսով, կոնվենցիաների ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կդառնա Մշտական արբիտրաժային ​​դատարանի 125-րդ պայմանավորվող կողմը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հայաստանի Հանրապետության վավերագրերը հանձնել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովը, Մշտական արբիտրաժային ​​դատարանի գլխավոր քարտուղար, դոկտոր Մարչին Չեպելակի ներկայությամբ։ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության պայմանագրերի բաժնի ղեկավար Ժյուլ ֆան Այնդհովենը հաստատել է Հայաստանի Հանրապետության վավերագրերի ստացումը։

Իր խոսքում դեսպան Բիյագովը նշել է. «Որպես դիվանագետ՝ ինձ համար մեծ պատիվ է կոնվենցիաների ավանդապահին՝ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը, պաշտոնապես հանձնել սույն վավերագրերը: Սա Հայաստանի համար ևս մեկ նվաճում է, որը վերահաստատում է մեր ազգի անսասան հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, վեճերի խաղաղ կարգավորմանը և բազմակողմ համագործակցությանը: Միանալով Մշտական ​​արբիտրաժային դատարանին, որը հիմնադրվել է 1899թ. Հաագայի խաղաղության առաջին համաժողովում և հանդիսանում է միջազգային վեճերի կարգավորման առաջին կառույցը, Հայաստանը միանում է քաղաքակիրթ երկխոսության, դիվանագիտության և արդարադատության սկզբունքներով առաջնորդվող համաշխարհային համայնքին:

Մենք ցանկանում ենք մեր խորը երախտագիտությունը հայտնել Մշտական ​​արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար, դոկտոր Մարչին Չեպելակին և նրա թիմին՝ իրենց նվիրվածության, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությանը՝ և՛ որպես Դատարանի ընդունող երկիր, և՛ որպես երկու կոնվենցիաների ավանդապահ, միջազգային իրավական կառույցներին և ընդհանուր առմամբ իրավունքի գերակայությանը ցուցաբերած անսասան աջակցության համար: Նիդերլանդների երկարատև և անգնահատելի դերը իրավական երկխոսության մշակույթի և վեճերի խաղաղ կարգավորման խթանման գործում իսկապես հիացմունքի է արժանի»:

Մշտական արբիտրաժային ​​դատարանի գլխավոր քարտուղար, դոկտոր Մարչին Չեպելակը, իր հերթին կարևորել է «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» Հաագայի կոնվենցիաներին պետությունների միանալու շարունակականությունը՝ ընդգծելով, որ այս երկարատև գործիքների արդիականությունն ու արդյունավետությունն արտացոլում են ինչպես դրանց հիմնարար արժեքը, այնպես էլ միջազգային իրավական շրջանակներում այն կենսական նպատակները, ի շահ որոնց դրանք շարունակում են ծառայել։

***

Մշտական արբիտրաժային դատարանի վերաբերյալ

Մշտական ​​արբիտրաժային դատարանը միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1899 թվականի «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» Հաագայի կոնվենցիայով: Գլխամասային գրասենյակը գտնվում է Հաագայի (Նիդերլանդներ) Խաղաղության պալատում։ Մշտական ​​արբիտրաժային դատարանը նպաստում է արբիտրաժի, հաշտեցման, փաստերի հավաքագրման և վեճերի կարգավորման այլ գործընթացներին՝ պետությունների, պետական ​​կառույցների, միջկառավարական կազմակերպությունների և մասնավոր կողմերի տարբեր համակցությունների միջև: Դատարանի միջազգային բյուրոն ներկայումս կառավարում է յոթ միջպետական ​​արբիտրաժ, մեկ միջպետական ​​վարույթ, երկկողմ կամ բազմակողմ ներդրումային պայմանագրերից կամ ազգային ներդրումային օրենքներից ծագող 95 արբիտրաժ, պետության կամ այլ պետական ​​​​կառույցի մասնակցությամբ պայմանագրերից բխող 109 արբիտրաժ և 4 այլ վարույթ: