ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Լուրեր

08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին՝ քննարկելու այս մարզաձևերի ուղղությամբ պետության քաղաքականությունը, զարգացման հնարավորություններն ու աջակցության ծրագրերը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ներկայացուցիչներ Հայաստանի տափօղակով հոկեյի, գեղասահքի և դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիաներից:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիային և մարզիկներին Երևանում անցկացված IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում հաջող ելույթների և արծաթե մեդալ նվաճելու առթիվ: ԿԳՄՍ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել գործադրած ջանքերի և առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«15 տարվա դադարից հետո մեր հավաքականը հնարավորություն ունեցավ մասնակցելու միջազգային մրցաշարի և շատ լավ խաղ ցուցադրեց: Վստահ եմ՝ սա ոգևորելու է առաջ գնալ՝ նպաստելով մեր երկրում հոկեյի զարգացմանն ու հանրային ուշադրության բարձրացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով համատեղ աշխատանքը ձմեռային մարզաձևերի զարգացման ուղղությամբ:

Այս համատեքստում նախարարը նշել է, որ 14 տարվա դադարից հետո այս տարի կազմակերպվել են նաև Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը: «Սպորտի ռազմավարությամբ հստակ ամրագրված է, որ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի ձմեռային մարզաձևերի զարգացման ուղղությամբ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և առանձին մարզաձևերի զարգացման ուղղությամբ աշխատելու պատրաստակամության համար: Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը երկու ուղղություն է առանձնացրել՝ զարգացման և մասսայականացման, ինչպես նաև բարձր նվաճումների: Խոսելով զարգացման ու մասսայականացման մասին՝ ֆեդերացիայի նախագահը կարևորել է համապատասխան մարզադպրոցների առկայությունը, որը  արդյունքների ապահովմանը և մարզաձևի զարգացմանը նպաստող առաջնային նախադրյալն է:

Անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի փետրվարին Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է խաղերին պատշաճ նախապատրաստվելու և մասնակցելու հարցը՝ ընդգծելով պետության պատրաստակամությունն աջակցության և խրախուսման տեսանկյունից՝ համագործակցված աշխատանք իրականացնելով ֆեդերացիաների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերել են համապատասխան գույքի և մարզական հանդերձանքի ապահովմանը, մարզումային ենթակառուցվածքների զարգացմանը, ձմեռային մարզաձևերի մասսայականացման ու դպրոցականների շրջանում տարածման հեռանկարներին: