Օմանում ապրիլի 26-ին Իրան-ԱՄՆ նոր բանակցություններ կկայանան

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ երեկոյան դիվանագիտական ​​և տեխնիկական-փորձագիտական ​​​​պատվիրակությամբ կմեկնի Օման՝ Մասկատում Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցություններ վարելու համար, գրում է Mehr գործակալությունը։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել տեխնիկական և փորձագիտական ​​մակարդակով նիստեր անցկացնելու վերաբերյալ՝ Իրանի և ԱՄՆ-ի ավագ բանակցողների մասնակցությամբ։ Նա նշել է, որ օմանցի հյուրընկալողի կողմից ձեռք բերված և Թեհրանի ու Վաշինգտոնի միջև համաձայնեցված պայմանավորվածությունների համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջև տեխնիկական հանդիպումներն ու անուղղակի բանակցություններ են նախատեսված շաբաթ օրը։

Բաղային ասել է, որ բանակցությունների առաջընթացը կախված է մյուս կողմի բարի կամքից, լրջությունից և իրատեսությունից։ Իրանական պատվիրակությունը բանակցությունների յուրաքանչյուր քայլը կհարմարեցնի՝ հիմնվելով անցյալի փորձի և ԱՄՆ-ի վարքագծի վրա, և ջանք չի խնայի Իրանի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, հավելել է նա։

Հիշեցնենք, որ կողմերը մինչ այս արդեն երկու անգամ խորհրդակցություններ են անցկացրել՝ Օմանում ու Հռոմում։ Անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր ուղարկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեին՝ ուղղակի միջուկային բանակցությունների կոչ անելով: Նամակի պատասխանն Իրանը փոխանցել է Օմանի միջոցով: Այս նամակագրությունից հետո ապրիլի 12-ին Օմանում կայացել են առաջին անուղղակի բանակցությունները Իրանի և ԱՄՆ-ի միջև: Ապրիլի 19-ին Հռոմում էր տեղի ունեցել հաջորդ հանդիպումը։

Բանակցություններին իրանական կողմից մասնակցել են երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմից՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի