Փաշինյանը հաճոյանում է՝ դատապարտելով դրոշներն այրելը. Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը ցանկալի երևույթ չի համարում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում, այդուհանդերձ, ընդգծեց, որ ցեղասպանությունն իրականացրել է մի երկիրը, որը մինչև այժմ չի ընդունում այն:

Թանդիլյանի խոսքով՝ ջահերով երթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրելը մի ակցիա է, որը քաղաքացիներն իրականացրել են որպես բողոք անարդարության հանդեպ: Ըստ նրա՝ Փաշինյանն ավելի լավ է դատապարտի Ադրբեջանի կողմից Սյունիքում բնակելի տան վրա կրակելը: Թանդիլյանի կարծիքով՝ հայկական կողմից այդ երևույթը չդատապարտելը Ադրբեջանին նոր սադրանք իրականացնելու հնարավորություն է տալիս:

«Ցավալի է, որ մենք դեռ մեր ցասումն այդ կերպ ենք արտահայտում, բայց դա բողոքի ակցիա է: Դատապարտելով այդ երևույթը` Նիկոլ Փաշինյանը հաճոյանում է: Փաշինյանը չէ, որ պետք է ուղենիշ լինի հայ ժողովրդի համար: Այս իշխանությունը Ստոկհոլմյան սինդրոմով է տառապում, դա նորմալ չէ»,- կարծիք հայտնեց քաղաքական գործիչը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, փոխանցել էր Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ապրիլի 23-ին ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։

Փաշինյանը դատապարտել է այդ գործելակերպը՝ այն գնահատելով «անպատասխանատու և անընդունելի»:

Մանրամասները՝ տեսանյութում: