Ռուսական հարձակման պատճառով Զելենսկին ընդհատել է այցը ՀԱՀ և վերադառնում է Ուկրաինա

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդհատել է Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ) այցը՝ Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարձակման պատճառով։ Նա անմիջապես վերադառնում է Ուկրաինա, գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով Զելենսկիի տելեգրամյան գրառումը։

Նա մեկնաբանել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը՝ հիշեցնելով, որ Կիևը 44 օր առաջ համաձայնել է լիակատար հրադադարի, սակայն Ռուսաստանը շարունակում է մարդկանց սպանել և խուսափել կոշտ ճնշումից ու դրա համար պատասխանատվությունից։ Զելենսկին նշել է, որ ռուսական հարձակումը մեծ ավերածություններ է առաջացրել, փրկարարական գործողությունները շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, վիրավորվել է ավելի քան 80 մարդ։ Կիևում ինը մարդ է զոհվել։

«Զինվորական հրամանատարությունից զեկույց է եղել։ Պաշտպանության նախարարին հանձնարարել եմ անհապաղ կապ հաստատել մեր գործընկերների հետ՝ ՀՕՊ-ն ուժեղացնելու մեր դիմումների վերաբերյալ»,- նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ G20-ում նախագահող Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային կտեղեկացնի իրավիճակի և գլոբալ դիվանագիտական ​​ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտության մասին։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ հարվածների դադարեցումը պետք է լինի անհապաղ և անվերապահորեն։ Զելենսկին նաև Հարավային Աֆրիկայի օգնության հույս ունի մարդասիրական հարցերում՝ Ռուսաստանի կողմից գերեվարված և առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցում։

«Ես չեղարկում եմ այս այցի ծրագրի մի մասը և ՀԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո անմիջապես կվերադառնամ Ուկրաինա»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը կանցկացնի բոլոր անհրաժեշտ հանդիպումները՝ երկրի քաղաքական և հասարակական առաջնորդներին իրավիճակի մասին լիարժեք տեղեկացնելու համար։

Նախօրեին երեկոյան Զելենսկին կնոջ հետ ժամանել է ՀԱՀ։ Նա հանդիպումներ էր նախատեսել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի, ինչպես նաև աֆրիկյան երկրների քաղաքական, հասարակական և ուսանողական համայնքների ներկայացուցիչների հետ։

Հավելենք, որ ապրիլի 24-ի գիշերը ՌԴ ուժերը զանգվածային հարձակման էին ենթարկել Ուկրաինայի տարածքը՝ արձակելով տարբեր տեսակի 70 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ, և 145 անօդաչու թռչող սարք։ Ըստ ուկրաինական կողմի՝ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 48 հրթիռ և 64 անօդաչու թռչող սարք, ևս 68 ԱԹՍ-ներ կորել են։

Ըստ տեղեկությունների՝ Կիևում հարձակման հետևանքով մահացել է 9, որոշ լուրերի՝ 10 մարդ, ավելի քան 70 վիրավոր կա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի