Ռուսական հրթիռակոծության հետևանքով Ուկրաինայում 10 մարդ է զոհվել, 70-ը՝ վիրավորվել

Լուրեր

08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

Ռուսական զորքերը ապրիլի լույս 24-ի գիշերը Ուկրաինայի տարածքին հարվածել են հրթիռներով և«Շահեդ» անօդաչու թռչող սարքերով։ Կիևը հայտարարում է, որ համակցված հարձակումների հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 70-ը, փոխանցում է Current time-ը։

Ռուսական բանակի կողմից հարձակման են ենթարկվել ուկրաինական ինը շրջաններ՝ Կիևը և Կիևի մարզը, Ժիտոմիրը, Դնեպրոպետրովսկը, Խարկովը, Պոլտավան, Խմելնիցկիի, Սումիի մարզերը և Զապորոժիեն, հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն։

Վերջին տվյալներով՝ Կիևում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

«Նախնական տվյալներով՝ 9 մարդ մահացել է, 63-ը՝ վիրավորվել։ 42 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ վեց երեխա»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ փրկարարները հայտնել են 70 վիրավորի մասին։ «Суспiльне»-ի թղթակիցն էլ հաղորդում է տասը զոհի մասին։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն գրում է 54 տուժած մասին։ Նրա խոսքով՝ բժիշկները հոսպիտալացրել են 38 վիրավորի, այդ թվում՝ վեց երեխայի։

Բնակելի շենքերում փլուզումեր են եղել, փրկարարները շարունակում են փլատակների տակ մարդկանց որոնումները։ Գերատեսչությունը նաև հաղորդում է հրդեհների մասին ավտոտնակներում, վարչական շենքերում և ոչ բնակելի շենքերում։ Բացի այդ՝ մեքենաներ են այրվել։

«Գիշերային հրետակոծության հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են մայրաքաղաքի հինգ շրջաններում»,- նշել են Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունից։

Կիևի մարզի Բուչա շրջանում վնասվել է հինգհարկանի 3 բնակելի շենք։ Դրանցից մեկի տանիքում բռնկված հրդեհը մարվել է։ Վնասվել են նաև չորս խանութ, ութ մեքենա և հասարակական տրանսպորտի կանգառ, հայտնել է Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն էլ հայտնել է, որ քաղաքում նաև պայթյուններ են լսվել, «օդում դեռևս հրթիռ կա»։ Կես ժամ անց նա գրել է, որ վերջին հարվածներից մեկն ուղղված է եղել խիտ բնակեցված տարածքի։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Խարկովում հարվածների առաջին ալիքի ժամանակ եղել է 19 հրթիռային և «Շահեդ»-ի հարված։

«Յոթ թևավոր հրթիռներից հարվածներ են եղել, բացի այդ՝ 12 «Շահեդ»-ներով հարվածներ են եղել Խարկով քաղաքի արտադրական գործարանին, բնակելի շենքերի մոտակայքում՝ մասնավոր բնակելի տների և բազմահարկ բնակելի շենքերի», – նշել է քաղաքապետը։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել Ուկրաինայի տարածքին հասցված հարվածները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի