Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին՝ մայիսի կեսերին Սաուդյան Արաբիա կատարելիք այցից հետո

Լուրեր

08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ հաջորդ ամիս Սաուդյան Արաբիա, Կատար և Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած իր այցից կարճ ժամանակ անց կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է CNN-ը։

Պատասխանելով Սաուդյան Արաբիայում Պուտինի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Թրամփն ասել է․ «Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Կարծում եմ՝ մենք կհանդիպենք նրա հետ դրանից հետո կարճ ժամանակ անց»։

Մայիսի 13-16-ը նախատեսված Մերձավոր Արևելքի շրջագայությունը կնշանավորի Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի երկրորդ արտասահմանյան ուղևորությունը՝ այս շաբաթավերջին Հռոմ նախատեսված այցից հետո՝ Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը մասնակցելու համար։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում տեղի էին ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնք առաջինն էին ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժման սկսվելուց ի վեր։

Թրամփն ու Պուտինը պատերազմի սկսվելուց և Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր անձամբ չեն հանդիպել, բայց հեռախոսազրույցներ են ունեցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի