Շատ ողբերգական դեպք է. ՔԿԾ պետը` Հայոց ցեղասպանության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինձ համար սա շատ ողբերգական դեպք է»,- այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը՝ պատասխանելով ցեղասպանության փաստի վերաբերյալ իր դիրքորոշմանը: Ծովինար Թադևոսյանը լրագրողների հարցերին ի պատասխան հորդորեց իր ոլորտին վերաբերելի հարցեր հնչեցնել:

Հարցին` համակարգում, կարծես, իրեն չեն ընկալում, քրեակատարողական ծառայության պետն արձագանքեց՝ որտեղի՞ց են այդ ընկալումները: Նա վստահեցրեց, որ համակարգում չընկալված լինելու զգացողություն չունի:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ինքնասպանությունների դեպքերին՝ Թադևոսյանը նկատեց, որ դա իրենց համար ևս խնդրահարույց է: Ըստ ծառայության պետի՝ տարբեր գործոններ կան, որոնք ազդում են նման դեպքերի վրա:

«Նախ քրեակատարողականներում մեծ է հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների քանակը: Մենք արդեն ունենք վիճակագրական տվյալներ: Բացի այդ՝ քրեակատարողական հիմնարկն ինքնին սթրեսային վիճակ է առաջացնում անձանց համար և հոգեբանական խնդիրները սրվում են այդտեղ: Մենք մեծ աշխատանքներ ենք տանում թե՛ հոգեբանական աշխատանքներն ակտիվացնելու, թե՛ անվտանգային գործոններն ակտիվացնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: