Թուրքիայի խորհրդարանի խոսնակը կոչ է արել պատրաստվել մոտալուտ ավերիչ երկրաշարժի

Լուրեր

19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
Բոլորը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշը կոչ է արել հաստատություններին և ժողովրդին պատրաստ լինել Թուրքիայում սպասվող մոտալուտ երկրաշարժին, գրում է Anadolu պետական գործակալությունը։

«Ստամբուլում սպասվող երկրաշարժն արդեն մոտ է։ Մեր հաստատությունները, մեր ժողովուրդը, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք հաղթահարել հնարավոր երկրաշարժը նվազագույն կորուստներով», – ասել է Քուրթուլմուշը։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ նախնական արդյունքներով` այսօր տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով վնասներ, ավտոճանապարհներին, օդանավակայաններում, ինչպես նաև երկաթուղային և մետրոպոլիտենի գծերում վնասվածքներ, խափանումներ չեն հայտնաբերվել։

Ներկա պահին Ստամբուլում ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել։ Հաղորդվում է, որ վթարային ծառայությունները շարունակում են հսկել հնարավոր տուժած շրջանները։

Հիշեցնենք, որ սեյսմոլոգները վերջին տարիներին ավելի հաճախ են կանխատեսումներ անում Ստամբուլում աղետալի հնարավոր երկրաշարժի մասին։