Ալիևը պետական այցով Չինաստան է ժամանել
Քաղաքականություն
22.04.2025 | 17:53
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պեկինի միջազգային օդանավակայանում Ալիևին ու նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային դիմավորել են Չինաստանի տրանսպորտի նախարար Լյու Վեյը և այլ պաշտոնատար անձինք։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը Չինաստանում պետական այցով լինելու է ապրիլի 22-24-ը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի