Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Լուրեր

08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին․ տեղեկացնում են մարզպետարանից։

Ողջունելով դեսպանին՝ մարզպետը ներկայացրել է Շիրակի մարզն ու նշել, որ ՀՀ ամենակոլորիտային մարզում է Վասիլիս Մարագոսը․ «Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, ուրախ եմ հանդիպման համար, գիտեմ՝ հասցրել եք մի քանի անգամ մեր մարզում լինել, բայց քանի որ ֆորմալ հանդիպում չենք ունեցել՝ կուզենամ պատմել իմ հայրենի մարզի մասին։ Մարզական ու մշակութային տպավորիչ ավանդույթներով աչքի ընկնող, հումորով, հյուրասեր Շիրակում եք, որն ունի կոլորիտային ճարտարապետություն, մեծ ներուժ ու հնարավորություններ, որոնց օգտագործումը կարող մեծ հեռանկարներ բացել։ Ուրախ եմ փաստել, որ Եվրոպական միության կողմից մարզում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, դրանց մի մասն էլ, տեղյակ եմ, այժմ ընթացքի մեջ են։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների շրջանակում աջակցել ու անել հնարավորը մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների օր առաջ իրականացման համար»։

Դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ գնահատելի է համարում, երբ տեսնում է նման նախաձեռնողականություն ու պատրաստակամություն․ «Պարոն մարզպետ, ուրախ եմ, երբ տեսնում եմ ձեր պատրաստակամությունն ու վստահ եմ, որ այս փուլում մեր համագործակցությունը կարող է առավել արդյունավետ ստացվել, քանզի ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի նախագծման ու իրականացման գործում։ Մեր ծրագրերը շուտով նոր օրակարգով կիրականացվեն՝ Կառավարության հետ համագործակցությամբ և հավատացած եմ, որ Շիրակում ևս կշարունակենք արդեն մեկնակած ծրագրերն ու նորերի մասին առիթ կունենանք խոսելու»։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Մարզպետը նշել է, որ Շիրակը լայն հնարավորություններ ունի տուրիզմի զարգացման առումով՝ ընդգծելով ենթակառուցվածքների առկայությունը, Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգված ճանապարհն ու նոր նախագծվող ծրագրերը և կարևորել հանգամանք համարել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

Քննարկվել են նաև Գյումրիում Եվրոպայի օրվան նվիրված՝ մայիսի 6-ին նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր։ Վասիլիս Մարագոսը Դավիթ Առուշանյանին հրավիրել է մասնակցել տոնական միջոցառումներին։