Հուսով եմ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ գործարք կկնքեն․ Թրամփ

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Ուկրաինան այս շաբաթ գործարք կկնքեն։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

«Հուսով եմ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ գործարք կկնքեն։ Երկուսն էլ կսկսեն դրանից հետո մեծ բիզնես անել Միացյալ Նահանգների հետ և հարստություն կստեղծեն»,- նշել է Թրամփը։

Նա  չի մանրամասնել, թե ինչ գործարքի մասին է խոսքը։ Մոսկվան և Կիևը դեռևս չեն մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը մի քանի օրվա ընթացքում կդադարեցնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու միջնորդական ջանքերը, եթե չտեսնի համաձայնության հասնելու հստակ նշաններ։

Axios-ի տվյալներով՝ Թրամփը Ռուբիոյի, հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի և մի քանի այլ կարևոր խորհրդականների հետ զրույցում չէր բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվի։ Հրապարակավ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կարծում է՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան «ցանկանում են ավարտել» պատերազմը։

Bloomberg-ն էլ գրել էր, որ ապրիլի 17-ին Փարիզում Միացյալ Նահանգներն իր եվրոպացի դաշնակիցներին ներկայացրել է Ուկրաինայում «ամուր և երկարատև խաղաղության ուրվագծերը»։ Այն նախատեսում է Ռուսաստանի վերահսկողության պահպանում Ուկրաինայի արդեն իսկ գրավված տարածքների նկատմամբ, ինչպես նաև ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների աստիճանական վերացում՝ երկարաժամկետ հրադադարի դեպքում։ Հաղորդվում է, որ երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակը նախատեսվում է ներկայացնել այս շաբաթ Լոնդոնում նախանշված հանդիպմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի