ՀՀ դպրոցներում կուսումնասիրվեն սննդի անվտանգության հարցերը և դրանց կապը առողջական խնդիրների հետ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ դպրոցներում կուսումնասիրվեն սննդի անվտանգության հարցերը և դրանց կապը առողջական խնդիրների հետ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՌԴ Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնի աշխատակիցներին, մասնավորապես, Մոսկվայի պետական համալսարանի լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող բ.գ.թ. Լարիսա Սամոխոդսկայային, ՄՊՀ-ի ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ, սրտաբան, գիտաշխատող Անդրեյ Պիրոգովին, ՄՊՀ-ի բժիշկ ներզատաբան, գիտաշխատող Անաստասիա Ֆաբրիչնայային, ՄՊՀ-ի բժշկական գիտաուսումնական կենտրոնի տնօրենի տեղակալ, հեռուստաբժշկության կենտրոնի վարիչ Արտաշես Արմաղանովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայաստանյան շուրջ 60 դպրոցում սննդամթերքի անվտանգության, դպրոցականների սնուցման կազմակերպման ուսումնասիրության և դպրոցականների ֆիզիկական զարգացման վրա անառողջ սնուցման ազդեցության հետազոտական ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Նախարար Թորոսյանը կարևորել է համատեղ ջանքերով նախաձեռնության իրականացումն այն առումով, որ նախատեսված 1 տարի 8 ամիս տևողությամբ ծրագրի նպատակն է ուսումնասիրել դպրոցներում սննդամթերքի անվտանգության հարցերը, սնուցման կազմակերպումը և բացահայտել տարրական դասարաններում սնուցման և ֆիզիկական զարգացման պատճառահետևանքային կապերը:

Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնի աջակցությամբ իրականացվելիք ծրագրով խնդիր է դրված գնահատել ընտրված 60 դպրոցում սնուցման կազմակերպման գործընթացի համապատասխանությունը ՀՀ-ում գործող օրենսդրությանը, որոշել դպրոցում իրացվող սննդամթերքում տրանսճարպերի և շաքարի քանակը, 7200 երեխաների ծնողների շրջանում երեխաների սնուցման վերաբերյալ հարցախույզ իրականացնել և գնահատել երեխաների ֆիզիկական զարգացման ցուցանիշերը` քաշ, հասակ, մարմնի զանգվածի ցուցանիշ:

Ուսումնասիրության արդյունքների վերլուծության հիման վրա պետք է վերհանվեն բացերը և անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացվեն, միաժամանակ նաև դպրոցի անձնակազմի, երեխաների և նրանց ծնողների համար կրթական ծրագրերի մշակվեն և իրականացվեն: Որպես վերջնարդյունք նպատակ կա բարելավել երեխաների ֆիզիկական զարգացման ցուցանիշերը:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում 5-19 տարեկան ազգաբնակչության շրջանում ճարպակալումն ավելացել է շուրջ 10 անգամ` 2017թ. 1975թ. համեմատ 11 միլիոնից հասնելով 124 միլիոնի: ՀՀ բնակչության շրջանում հետազոտությունները ցույց են տվել, որ մինչև 5 տարեկան երեխաների մոտ 4%-ը թերքաշ է, 14%-ն ունի ավելորդ քաշ, իսկ 9%-ը թերաճ է:

ՀՀ-ի 6-9 տարեկանների տարիքային խմբում քաշի խանգարումների (թերսնուցում, ավելորդ քաշ) տարածվածության, ինչպես նաև սնուցման և քաշի խանգարումների պատճառահետևանքային կապերի բացահայտման նպատակով հետազոտություններ չեն իրականացվել: Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանման և ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների նվազեցման նպատակով ՀՀ-ում դեռևս 2015 թվականից մեկնարկել է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը, որի կարևոր ռազմավարական ուղղություններից է բնակչության շրջանում առողջ սնուցման մշակույթի ձևավորումը՝ օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև բնակչության և հասարակության տարբեր խմբերի շրջանում լայնածավալ իրազեկման միջոցով: