ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի հետ
Քաղաքականություն
18.04.2025 | 13:36
Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկիի հետ․ հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։