Նախագահը մասնակցել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությանը

Լուրեր

09.03.2026 | 23:38
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
09.03.2026 | 23:33
Լիբանանը դիմել է Թրամփին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդելու խնդրանքով. Axios
09.03.2026 | 23:26
Ֆրանսիան ռազմանավեր կուղարկի Հորմուզի նեղուց՝ նավարկության անվտանգությունը ապահովելու համար
09.03.2026 | 23:07
Ոստիկանները ձերբակալել են օդաճնշիչ ատրճանակից կրակոց արձակելու մեջ կասկածվող անձի
09.03.2026 | 22:57
Ճապոնիայի Հոկայդո կղզում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
09.03.2026 | 22:40
Թուրքիան նախազգուշացումներ է ուղարկել Իրանին և կարող է հետ մղել ցանկացած սպառնալիք. Էրդողան
09.03.2026 | 22:27
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նորվեգիայի ԱԳՆ-ների միջև
09.03.2026 | 22:10
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.03.2026 | 21:57
Զելենսկին հայտարարել է, որ Իրանի հարևան երկրներից ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցում օգնության 11 դիմում է ստացվել
09.03.2026 | 21:44
Հայտնի է Փաշինյանի՝ Ստրասբուրգ այցի օրակարգը
09.03.2026 | 21:30
Վառելիքը կթանկանա․ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից խորանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 21:13
Ով է ստում․ Թաթոյանն ընդդեմ Պապիկյանի․ Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 21:00
Ինձ ահազանգում են՝ ՌԴ-ից գումարով մարդկանց են ուզում բերել ընտրությունների․ տվյալները փոխանցել եմ իրավապահներին․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 20:49
Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
09.03.2026 | 20:38
Կիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Մակրոնը՝ Պաֆոսում
Բոլորը

Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։

Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է այն անձանց, ովքեր աչքի են ընկել փայլուն առաջնորդությամբ, նորարարությամբ եւ որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: Անցած տարիներին Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2008 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին եւ այլք:

Ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Մրցանակը հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Ռոս Փերոթն իր ողջյունի խոսքում մասնավորապես նշել է.

«Պատիվ ունենք Ջոն Էդվին Մրոզի անվան պետական գործչի մրցանակը հանձնել Հայաստանը ներկայացնող Նորին Գերազանցություն Արմեն Սարգսյանին՝ որպես պետական գործիչ նրա երկարամյա կարիերայի եւ արձանագրած նվաճումների, ինչպես նաեւ համաշխարհային զարգացմանն ուղղված նրա նշանակալի ներդրումների համար:

Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելը եկավ լրացնելու ֆիզիկայի, մասնավոր սեկտորի եւ պետական կառավարման ոլորտներում նրա ունեցած մեծ փորձառությունը: Այնպիսի ժամանակներում, երբ Հայաստանն ապրում է փոփոխությունների շրջան, Սարգսյանին վստահվեց կայունության հաստատումն ու իր երկրի համար նոր տեսլականի առաջարկումը, որը վստահ ենք կտանի դեպի ավելի ժողովրդավար ու բարգավաճ ապագա:

Արեւելք-Արեւմուտք ինստիտուտը շարունակում է հանձնառու լինել նորարարական ու ստեղծարար լուծումների զարգացմանը՝ կարգավորելու մեր օրերի խնդիրներն ու նախապատրաստվելու ապագայի մարտահրավերներին: Այնպիսի անհատները, ինչպիսին Սարգսյանն է, հնարավոր են դարձնում մեր ջանքերը»:

Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ Հայաստանի կամրջող դերի մասին է խոսել «Թավիթյան» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանը, իսկ Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը։

Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ այն իր համար շատ կարեւոր է, իսկ Արեւելք-Արեըմուտք ինստիտուտը պարզապես աշխարհում գոյություն ունեցող թինք-թանքներից(think tank) մեկը չէ, այլ՝ հատուկ կառույց։ Նախագահի խոսքով՝ երբ կա կարեւոր գաղափար, ինստիտուտն անպայման մասնակից է դառնում այն կյանքի կոչելուն. «Դուք ունեք այդ մեծ էներգիան՝ մտածելու որեւէ բանի մասին, հավատալու դրան ու այն կյանքի կոչելու, փորձելու կատարել այդ փոքր, սակայն կարեւոր փոփոխությունը»:

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել իմ ժողովրդին ու պետությունը: Ես իսկապես ունեմ ապագայի մասին երազանք կամ տեսլական, որը ներառում է նաեւ այն փաստը կամ իրողությունը, որին մենք առերեսվում ենք. այն է՝ ուր է շարժվում աշխարհը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

«Եթե 20-րդ դարը բնական պաշարների եւ, դրանից ելնելով, քաղաքական ու այլ ուժերի դարն էր, ապա 21-րդ դարն ուրիշ է լինելու:

21-րդ դարը հետազոտությունների զարգացման, նոր տեխնոլոգիաների դար է: 21-րդ դարն այն ժամանակաշրջան է, երբ ամեն բան արվելու է եւ ղեկավարվելու է նոր գաղափարների, նոր հետազոտությունների միջոցով, նրա՛նց կողմից, ովքեր արագ են, երիտասարդ՝ անկախ տարիքից, եռանդուն: Սա է լինելու 21-րդ դարը, քաղաքականությունն այլ կերպ է իրականացվելու:

Ժան Ժակ Ռուսոն ասում էր. «Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որեւէ հասարակության մասին»: Ազատությունն ու ապրելու իրավունքը ոչ միայն բացարձակ ու անսակարկելի արժեքներ են, այլեւ հենց այն հատման կետերը, որոնք պետք է միավորեն բոլորի շահերը:

Ես իսկապես հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է, հետեւաբար, կարծում եմ, որ մենք հաղթանակած ենք լինելու: Ուրախ եմ հայ ազգի մասը լինել:

Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ՝ 21-րդ դարի ազգ: Շատ չեն այսպիսի ազգերը, սակայն ես հավատացած եմ, որ փոքր պետություն ունեցող, բայց համաշխարհային ազգերը, որոնք ունեն համաշխարհային փոխկապակցվածություն, կարող են համախմբվել ու կառուցել իրենց երկիրը: Հենց դա է ապագան:

Հավատացած եմ, որ այնպիսի կենտրոնները, ինչպիսին Արեւելք-Արեւմուտք ինստիտուտն է, լինելու են 21-րդ դարի առաջնորդող կառույցներից մեկը:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այս հրաշալի մրցանակի համար: Այն ինձ կհիշեցնի, որ դեռեւս շատ անելիքներ կան, կհիշեցնի հրաշալի մարդկանց մասին, ում իմ կյանքի ընթացքում հանդիպելու հնարավորություն եմ ունեցել այս ինստիտուտի շրջանակում: Այն ինձ մշտապես կհիշեցնի մի հրաշալի մարդու մասին, ում անունն է Ջոն Մրոզ: Այն կհիշեցնի ինձ, որ դեռ այնքա՜ն անելիքներ կան մեր աշխարհում:

Եւ ես պարտականություն ունեմ ծառայելու իմ ժողովրդին ու իմ երկրին՝ մի երկրի, որը 21-րդ դարում լինելու է աշխարհի առաջատարներից մեկը»: