Քանի դեռ անվտանգություն ասելիս հասկանում ենք՝ բանակ, անվտանգություն չունենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 տարածաշրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
25.11.2026 | 10:46
Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:42
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
25.11.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
25.11.2026 | 09:50
Նավթի գներն աճել են
25.11.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է
24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

«Քանի դեռ անվտանգություն ասելիս հասկանում ենք բանակ, դա վկայում է, որ մենք չգիտենք, թե ինչ է անվտանգությունը»,- այս մասին խորհրդարանում Կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքի զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի դիտարկմամբ՝ բանակը պետության ատրիբուտ է, մենք պետություն ենք ու պետք է ունենանք պաշտպանունակ բանակ։

«Բոլոր այն դեպքերը, որ փորձ է արվում ներկայացնել, որ Հայաստանը բանակը զարգացնում է, սպառազինում է, որ հարձակվի այս կամ այն ուղղությամբ, ես պաշտոնապես ասել եմ ու ասում եմ, որ Հայաստանի բանակը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի ու չի ունենալու։ Նույնիսկ Հայաստանի՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված ինքնիշխան տարածքների մասով բանակի առաջ խնդիր չի դրվելու, որովհետև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը մեխանիզմներ ստեղծել է, որ այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն»,- նկատեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։