Ըստ ռուսական կողմի՝ Կուրսկը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

Լուրեր

09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կուրսկի վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ինը մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Կուրսկի մարզի օպերատիվ շտաբը տելեգրամի իր ալիքում, գրում է Meduza-ն։

Իշխանությունների տվյալներով՝ մահացել է 85-ամյա մի կին։ Տուժածների մոտ ախտորոշվել են բեկորային վերքեր, գանգուղեղային տրավմատիկ վնասվածքներ և այրվածքներ։ Հաղորդվում է, որ Կուրսկում մի քանի տներում հրդեհներ են բռնկվել։ Զավոդսկայա փողոցի բազմաբնակարան շենքի ութերորդ և իններորդ հարկերը վնասվել են։ Օրլովսկայա փողոցի բազմաբնակարան շենքում հրդեհը տարածվել է հինգ հարկերում, իսկ Վեսպրեմսկայա փողոցի շենքում՝ մեկ հարկում։

Տեղի իշխանությունները պնդում են, որ Օրլովսկայա փողոցում անօդաչու թռչող սարքի անկման վայրում հայտնաբերվել են խոցող տարրեր՝ պողպատե գնդիկներ։ Բնակիչները տեղավորվել են ժամանակավոր բնակության վայրերում։ Նշվում է, որ ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել շտապօգնության մեքենաների ավտոկայանատեղին, վնասվել է 11 մեքենա, 3 մասնավոր տուն։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտնել է, որ լույս ապրիլի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 115 անօդաչու թռչող սարք, որից 109-ը՝ Կուրսկի մարզում։ Ուկրաինական կողմը  դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունները։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի առավոտյան ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարձակում էին իրականացրել Սումի քաղաքի վրա։ Զոհվել էր առնվազն 34 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի