Ռուսաստանը փաստացի հարձակում է սկսել Սումիի և Խարկովի շրջանների վրա․ Սիրսկի

Լուրեր

09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
Բոլորը

Ռուսաստանը փաստացի հարձակում է սկսել Սումիի և Խարկովի շրջանների վրա, բոլոր հիմնական ուղղություններով մարտերն ավելացել են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի  գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին՝ մեկնաբանելով Le Figaro-ին տված հարցազրույցում նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր հարձակման Սումիի և Խարկովի շրջանների վրա, փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։

Ըստ նրա՝ Ռուսաստանի պատրաստակամությունը՝ զոհաբերել մեծ թվով հետևակ հանուն մարտավարական հաղթանակների, կտրուկ չի փոխվել։ Նա նշել է, որ հակառակորդը շարունակում է իր ռազմավարական հարձակողական գործողությունը՝ նպատակ ունենալով առաջխաղացում ունենալ դեպի Ուկրաինայի խորքը, ամբողջությամբ օկուպացնել Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները, անվտանգության գոտի ստեղծել Խարկովի, Սումիի և Չեռնիգովի մարզերի տարածքում։

Սիրսկին հավելել է, որ չնայած լայնամասշտաբ պատերազմին վերջ տալուն ուղղված բոլոր բանակցություններին՝ Ուկրաինան միայն ականատես է լինում հակառակորդի հարձակողական գործողությունների ինտենսիվության աճին։

«Արդեն մի քանի օր է՝ գրեթե մեկ շաբաթ, մենք նկատում ենք բոլոր հիմնական ուղղություններով հակառակորդի հարձակողական գործողությունների գրեթե կրկնապատկում»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի