Թրամփը 500 մլն դոլար է կորցրել իր իսկ սահմանած պատժամիջոցների պատճառով

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը իր իսկ սահմանած ներմուծման մաքսատուրքերի պատճառով նվազել է 500 միլիոն դոլարով։ Նման հաշվարկ են ներկայացրել Forbes-ի լրագրողները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ մաքսատուրքերի բարձրացման օրը՝ ապրիլի 2-ին, Թրամփի կարողությունը գնահատվում էր 4,7 միլիարդ դոլար, մեկ շաբաթ չանցած այն նվազել է մինչև 4,2 միլիարդ դոլարի։

Սպիտակ տան ղեկավարը կորցրել է մոտ 170 մլն դոլար՝ Trump Media and Technology Group-ի բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով։ Վերջին երեք օրերի ընթացքում դրանք արժեզրկվել են 8%-ով:

Մյուս կորուստները կապված են կոմերցիոն անշարժ գույքի (90 մլն), գոլֆի բիզնեսի (մոտ 70 մլն), հյուրանոցային և առողջարանային բիզնեսի (65 մլն), կրիպտոարժույթի և այլ ոլորտների հետ, որտեղ Թրամփը բիզնես կամ ներդրումներ է ունեցել։

Մաքսատուրքերից տուժել է նաև Թրամփի աջակից, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Ըստ Business Insider-ի՝ Space X-ի ղեկավարի կարողությունն ապրիլի 2-ից նվազել է 35 միլիարդ դոլարով, ապրիլի 8-ին այն գնահատվել է 298 միլիարդ դոլար (ըստ Bloomberg-ի՝ ապրիլի 9-ի դրությամբ՝ արդեն 290 միլիարդ դոլար): Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ արժեթղթերի շուկայի անկման երեք օրերի ընթացքում կորցրել են 172 միլիարդ դոլար։

Ավելի վաղ էլ WP-ն հայտնել էր, որ Մասկն անձամբ փորձել է համոզել Թրամփին չեղարկել մաքսատուրքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի