ՌԴ-ն հայտնել է Օրենբուրգի ռազմական օդանավակայանի վրա հարձակման մասին

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի լույս 9-ի գիշերը ռուսական շրջանների վրա ոչնչացվել և որսացել է ավելի քան 160 ուկրաինական անօդաչու թռչող սարք, գրում է Meduza-ն։

Գերատեսչությունը նախ հաղորդել է 158 անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին, որոնցից 67-ը որսացել են Կրասնոդարի երկրամասում, ևս 29-ը՝ Ռոստովի մարզում։ Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել է նաև, որ չորս անօդաչու թռչող սարք է խոցել Օրենբուրգի շրջանի, երկուսը՝ Նիժնի Նովգորոդի շրջանի վրա։ Բացի այդ, անօդաչու սարքերը հարձակվել են Վորոնեժի, Կուրսկի, Բելգորոդի, Պենզայի, Սարատովի և Օրյոլի շրջանների, Ստավրոպոլի երկրամասի, Հյուսիսային Օսիայի և Ղրիմի վրա։

Ռոստովի մարզի Ակսայ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով տարհանվել են Պլատովի փողոցի 74 շենքի բոլոր 48 բնակարանների բնակիչները։ Զոհեր և ավերածություններ չկան։

Օրենբուրգի մարզում էլ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը ռազմական օդանավակայանի վրա, հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Սոլնցևը։

Հյուսիսային Օսիայում ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք է խոցվել Մոզդոկի շրջանում, հայտարարել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Տելեգրամ ալիքները պնդում են, որ Մոզդոկում հարձակման թիրախը եղել է ռազմական օդանավակայանը։

Լրատվամիջոցը նշում է, որ երեկոյից թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով Վլադիկավկազի, Վոլգոգրադի և Գրոզնիի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 7-ին սահմանափակումները հանվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի