Պետդեպը հայտնել է, որ ապրիլի 10-ին Ստամբուլում ԱՄՆ-ՌԴ հանդիպման օրակարգում Ուկրաինան չի լինելու

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը և Ռուսաստանը հինգշաբթի՝ ապրիլի 10-ին Ստամբուլում բանակցություններ կվարեն երկու երկրների դեսպանատների որոշ գործառնությունների վերականգնման շուրջ, որոնք կտրուկ կրճատվել են Ուկրաինա Մոսկվայի ներխուժումից հետո։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը, գրում է AFP-ը։

«Կողմերը կփորձեն առաջընթաց գրանցել մեր երկկողմ առաքելությունների գործողությունների հետագա կայունացման հարցում։ Օրակարգում քաղաքական կամ անվտանգության հարցեր չկան, Ուկրաինան օրակարգում չկա, բացարձակապես չկա։ Այդ բանակցությունները կենտրոնացած են բացառապես մեր դեսպանատների գործունեության վրա, ոչ թե երկկողմ հարաբերությունների կարգավորման»,- լրագրողներին ասել է Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը։

Բանակցությունները շարունակվում են՝ չնայած Ռուսաստանև մերժել է Ուկրաինայի կողմից աջակցվող ԱՄՆ-ի առաջարկը 30-օրյա հրադադարի մասին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի ափսոսանք էր հայտնել Միացյալ Նահանգների արձագանքի բացակայության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ «ուրախ չէ, որ Ռուսաստանը խելագարի պես ռմբակոծում է» Ուկրաինան։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ ասել էր, թե կարևոր է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը վերսկսեն դեսպանատների աշխատանքն ավելի շատ անձնակազմով՝ բարելավելու համար շփումները՝ անկախ Ուկրաինայում իրավիճակից:

Հավելենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն էր հայտնել էր Ստամբուլի տեղի ռուս-ամերիկյան բանակցությունների մասին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ալեքսանդր Դարչիևը, այժմ՝ որպես ԱՄՆ-ում ՌԴ դեսպան, ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի տեղակալ Սոնատա Քոուլթերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի