Սպառնալի՛ք է․ օտարերկրյա ծրագրերը չպետք է հեռարձակվեն ՀՀ-ի հանրային մուլտիպլեքսում․ Տիգրան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 17:07
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Հիմնական զեկուցողը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդգծեց, որ Հայաստանի համար լուրջ սպառնալիք է օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռուստածրագրերի հեռարձակումը։ Ուստի՝ Տիգրան Հակոբյանը կարևորեց դրանց սահմանափակումը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ պնդմամբ՝ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռարձակող չպետք է լինի։

«Վերջին մեկ և երկու տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք իրավացի ենք, երբ ասում են՝ օրենքով այդ բացը պետք է փակվի, օտար հեռուստաընկերությունները չպե՛տք է հեռարձակվեն։ Խոսքը ոչ միայն ռուսական ծրագրերի մասին է։ Մենք խոսում ենք ընդհանրապես բոլոր օտարերկրյա ծրագրերի մասին։ Վերջերս Ֆրանսիան մեծ ջանքեր էր գործադրում, որպեսզի մեր հանրային մուլտիպլեքսում ունենա երկու ծրագիր։ Ֆրանսիայի ներկայացուցիչներին ընդունել եմ, բավականին լուրջ քննարկումներ ենք ունեցել։ Փաստարկներ ենք բերել, որով արգելվում է օտարերկրյա հեռուստաընկերություններին հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում։ Վերջերս ցավալի դեպք եղավ․ հայ- գերմանական հեռուստաընկերությունը, երբ ցուցադրում էր տարածաշրջանային քարտեզը, ՀՀ-ի քարտեզը չկար։ Ֆրանսիացիաները հենց այդ ծրագրերն էին ուզում հեռարձակել։ Հիմա պատկերացրեք՝ եթե այդ ծրագրերը լինեին մեր հանրային մուլտիպլեքսում, կնշանակեր՝ մենք մեր մասին ապատեղեկատվություն ենք տարածում։ Մենք կտարածեինք աղավաղված պատմություն Հայաստանի չգոյության մասին»,- ներկայացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։