ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Քաղաքականություն
08.04.2025 | 14:14
Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության ԱԳ նախարարության պետական քարտուղար Մարկո Շտուցինի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև անդրադարձ է կատարել առկա մարտահրավերներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում ԵՄ շրջանակներում փոխգործակցությունը: