Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգի, խորացող հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր

Լուրեր

09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտայի հետ․ հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

«Հանդիպման սկզբում Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերին անսասան ու հաստատուն աջակցության համար: Նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր բազմաթիվ հայտարարություններով ու բանաձեւերով արտահայտել է իր անաչառ եւ արդար դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի առջեւ ծառացած կարեւոր մարտահրավերների վերաբերյալ: Դրանք միանշանակ պաշտպանում են միջազգային իրավունքը, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումների, հայ ռազմագերիների եւ պահվող անձանց ազատ արձակելու հրատապ անհրաժեշտության, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը պաշտպանելու հրատապ անհրաժեշտության եւ այլ հարցերում՝ ցույց տալով հավատարմությունը համամարդկային արժեքներին` արդարություն, անվտանգություն, խաղաղություն, հարգանք մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցը, որը կծառայի ինչպես քաղաքացիների երկկողմ տեղաշարժի, սոցիալ-մշակութային, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտան հետաքրքրվել է Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակով, ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը՝ հույս հայտնելով, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի:

Նա օժանդակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցությանն ուղղված ջանքերին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգի, խորացող հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը  եւ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը»,- ասված է հաղորդագրությունում։