Թրամփը հայտարարել է Իրանի հետ ուղիղ բանակցությունների մասին․ շաբաթ օրը բարձր մակարդակի հանդիպում տեղի կունենա

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանն ուղիղ բանակցություններ են սկսում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Սա անակնկալ հայտարարություն է այն բանից հետո, երբ իրանցի պաշտոնյաները մերժել էին նման բանակցություններ վարելու՝ ԱՄՆ-ի կոչերը, գրում է Reuters-ը։

Թրամփը նաև կոշտ նախազգուշացում է արել, որ եթե բանակցությունները ձախողվեն, «Իրանը մեծ վտանգի տակ կլինի»:

Իրանը պաշտոնապես չի արձագանքել Թրամփի հայտարարություններին։ Վերջին շաբաթներին Թեհրանը դեմ էր Թրամփի պահանջներին՝ իր միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցությունների վերաբերյալ, սակայն բաց է թողել անուղղակի քննարկումների դուռը:

«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և դրանք արդեն սկսվել են: Այն կշարունակվի շաբաթ օրը: Մենք շատ մեծ հանդիպում ունենք և կտեսնենք, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Ես կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ գործարք կնքելը նախընտրելի է»,- ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցությունների ժամանակ։

ԱՄՆ նախագահն ասել է, որ շաբաթ օրը Իրանի հետ բանակցությունները շատ բարձր մակարդակի են լինելու, սակայն հրաժարվել է մանրամասնել: Նա նաև չի նշել, թե որտեղ կկայանան բանակցությունները, սակայն չի  բացառել, որ հնարավոր է գործարքի հասնել:

«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և եթե բանակցությունները հաջող չանցնեն, ես իրականում կարծում եմ, որ դա շատ վատ օր կլինի Իրանի համար»,- հայտարարել է Թրամփը։

Աղբյուրը նշում է, որ նման բանակցությունները տեղի չեն ունենա առանց Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի բացահայտ հավանության, որը փետրվարին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները «խելացի, իմաստուն կամ պատվաբեր չեն»:

Թրամփի այս հայտարարությունից ժամեր առաջ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել էր, որ Իրանը սպասում է ԱՄՆ պատասխանին անուղղակի բանակցություններ վարելու Թեհրանի առաջարկի վերաբերյալ։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հանգստյան օրերին Reuters-ին ասել էր որ Թեհրանը ցանկանում է շարունակել անուղղակի բանակցություններն Օմանի միջոցով:

Իրանցի պաշտոնյան անանունության պայմանով ասել է, որ համաձայնության հասնելու համար կարող է պահանջվել մոտ երկու ամիս՝ պատճառաբանելով այն մտավախությունները, որ Իրանի վաղեմի թշնամի Իսրայելը կարող է սկսել իր հարձակումը, եթե բանակցությունները ձգձգվեն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի