Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն՝ Թրամփի հետ բանակցելու մաքսատուրքերի հարցով

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ առաջիկա երկու օրերի ընթացքում հապճեպ բանակցությունների, գրում է The Times of Israel-ը։

Հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվելու են Գազայում շարունակվող պատերազմի և պատանդների հարցերը, որոնցից 59-ը դեռևս գերության մեջ են, ինչպես նաև Թրամփի նոր մաքսային քաղաքականությանը, որի արդյունքում իսրայելական ապրանքների համար 17 տոկոս մաքսատուրք է սահմանվել։

Նեթանյահուի գրասենյակից հայտնել են նաև, որ օրակարգում կլինեն «Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, Իրանի սպառնալիքը և Միջազգային քրեական դատարանի դեմ հակազդեցությունը»: Նշվում է, որ Նեթանյահուն Բուդապեշտից է Վաշինգտոն ուղևորվել՝ այցի մասին հայտարարությունից 24 ժամ չանցած:

Կնոջ՝ Սառա Նեթանյահուի հետ Վաշինգտոն ժամանելուն պես Նեթանյահուն ավտոշարասյունով օդանավակայանից շարժվել է դեպի Բլեր Հաուս, որտեղ հանդիպել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկին և առևտրի ներկայացուցիչ Ջեյմսոն Գրիրին: Նեթանյահուի գրասենյակից հաղորդել են, որ հանդիպումը «ջերմ և արդյունավետ» է եղել։

Ի դեպ, Իսրայելի վարչապետի ինքնաթիռը թռել է մի երթուղով, որը Բուդապեշտից Վաշինգտոն ճանապարհն ավելացրել է մոտ 400 կիլոմետրով՝ խուսափելու այն երկրներով թռչելուց, որոնք, ենթադրաբար, կկատարեին Միջազգային քրեական դատարանի ձերբակալման հրամանը, եթե ինքնաթիռը ստիպված լիներ այնտեղ արտակարգ վայրէջք կատարել: Քանի որ Իսրայելը կարծում է, որ Իռլանդիան, Իսլանդիան և Նիդերլանդները կկատարեն ՄՔԴ հրամանը, ինքնաթիռը թռել է Խորվաթիայի, Իտալիայի և Ֆրանսիայի վրայով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի